ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից կազմակերպված «Վերադարձի իրավունք և ապագաղութացում․ ուշացած պատմական արդարության վերականգնում» թեմայով հակահայկական համաժողովը։ Բաքվի նախաձեռնությունների խմբի կազմակերպած միջոցառման ընթացքում քննարկվել են վերադարձի իրավունքի, ապագաղութացման, ինքնորոշման, պատմական հիշողության և մշակութային ժառանգության պահպանման հարցերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Համաժողովի բացման ժամանակ Բաքվի նախաձեռնությունների խմբի հաղորդակցության և տվյալների վերլուծության բաժնի …

