Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում հանրային մասնակցությունը որոշումների կայացման գործում բավական պասիվ է, որովհետև կանայք և երիտասարդները վախենում են խոսել: Այս մասին «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP 17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» խորագրով քննարկման ժամանակ ահազանգեց Գինեվետ բնակավայրի բնակիչ, էկոակտիվիստ Վարդուհի Բարսեղյանը։

Բանախոսի խոսքով՝ Գինեվետը գտնվում է գյուղատնտեսական բարենպաստ գոտում, սակայն այսօր համայնքը կանգնած է հանքարդյունաբերության և ցեմենտի գործարանի կառուցման վտանգի առաջ։ Այս պայմաններում որոշումների կայացմանը համայնքի, հատկապես կանանց իրական մասնակցությունը չափազանց ցածր է։

«Կանայք և երիտասարդները վախենում են խոսել։ Կինը, երբ համարձակ է լինում ու բարձրաձայնում է խնդիրները, ավելի մեծ վտանգի առաջ է կանգնում՝ թիրախավորվում է, պիտակավորվում։ Բացի այդ, նա մայր է և վախենում է նաև իր երեխաների համար»,- ասաց  Բարսեղյանը։

Բնապահպանն ընդգծեց, որ ակտիվիստների դեմ հարուցվող ճնշումներն անմիջական ազդեցություն են ունենում մարզաբնակ կանանց ակտիվության վրա։

«Մենք ինչքան կին բնապահպան ակտիվիստներ ունենք, ովքեր SLAPP դատավարական գործընթացների մեջ են, որովհետև իրենք եղել են համարձակ, իրենք խոսել են, իրենք չեն լռել, իրենք ուզել են պաշտպանել իրենց բնակավայրը կամ իրենց կենսաբազմազանությունը, կենսամիջավայրը: Եվ այդ խնդիրը, կարծում եմ, առաջնային է, որովհետև երբ կանայք տեսնում են, որ վերևում ճնշվում են այն կանայք, որոնք ուղղակի բարձրաձայնում են իրենց ձայնը, իրենց դիրքորոշումն են արտահայտում, դա արդեն ճնշվածություն է բերում նաև մյուս կանանց վրա։ Հատկապես համայնքային մակարդակով եթե նայենք, շատ ավելի բարդ է համարձակ կանանց գտնելը»,- նշեց նա։

Անդրադառնալով հանրային լսումների ընթացակարգերին՝ Բարսեղյանի դիտարկմամբ օրենսդրական լուրջ բաց կա. առաջին փուլում տնտեսվարողները ներկայանում են առանց հստակ նախագծի ու փորձաքննության, իսկ ավագանու ինստիտուտում, որտեղ մեծամասնությունը տղամարդիկ են, կանանց ձայնը հաճախ լսելի չի լինում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան