Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել

Լուրեր

09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
Բոլորը

ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից կազմակերպված «Վերադարձի իրավունք և ապագաղութացում․ ուշացած պատմական արդարության վերականգնում» թեմայով հակահայկական համաժողովը։ Բաքվի նախաձեռնությունների խմբի կազմակերպած միջոցառման ընթացքում քննարկվել են վերադարձի իրավունքի, ապագաղութացման, ինքնորոշման, պատմական հիշողության և մշակութային ժառանգության պահպանման հարցերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Համաժողովի բացման ժամանակ Բաքվի նախաձեռնությունների խմբի հաղորդակցության և տվյալների վերլուծության բաժնի ղեկավար Էլգյուն Հաջիևը հայտարարել է, որ «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի համապատասխան կառույցների և միջազգային մեխանիզմների շրջանակում»։

«Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունք է։ Հայրենի վայրեր վերադարձը միայն ֆիզիկական վերադարձ չէ։ Դա նշանակում է ինքնության, արժանապատվության, պատմական հիշողության և մշակութային շարունակականության վերականգնում»,- հայտարարել է Հաջիևը։

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է կարճամետրած վավերագրական ֆիլմ, որը պատմում է, իբր, «Հայաստանի տարածքում էթնիկ զտումների ենթարկված և իրենց բնակավայրերից վտարված ադրբեջանցիների  մասին»։ Քննարկումների ընթացքում էլ Անվտանգության քաղաքականության հետազոտությունների կենտրոնի գլխավոր խմբագիր Ալի Մամեդովը առանձին անդրադարձել է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցին»։ Նա նշել է, թե ավելի քան երեք տասնամյակ անց վերադարձի և մշակութային ժառանգության պահպանման հարցերը շարունակում են արդիական մնալ։ Մամեդովը նաև խոսել է Հայաստանի տարբեր շրջաններում, իբր, «ադրբեջանական համայնքների պատմական ներկայության մասին՝ դրա հետ կապելով պահպանված կամ փաստաթղթերով հայտնի մզկիթները, գերեզմանատները, բնակավայրերն ու տեղանունները»։

Համաժողովին մասնակցել են Նոր Կալեդոնիայի, Կորսիկայի, Սեն-Մարտենի, Կարիբյան ավազանի և Աֆրիկայի երկրների ներկայացուցիչներ, սիկհական համայնքի ներկայացուցիչներ, նախկին պետական պաշտոնյաներ, փորձագետներ, ինչպես նաև քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման արդյունքներով Բաքվի նախաձեռնող խումբը և համաժողովի մասնակիցներն ընդունել են դիմում՝ ուղղված ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին։ Փաստաթղթում կոչ է արվում նպաստել «Արևմտյան Ադրբեջանի հետ կապ ունեցող մարդկանց անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև ապահովել Հայաստանի տարածքում ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պաշտպանությունը»։

2023 թվականի հուլիսին Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ, որը Ֆրանսիայի, ինչպես նաև Բելգիայի, Նիդերլանդների, Հնդկաստանի, հիմա էլ՝ Հայաստանի դեմ տարբեր միջոցառումներ է կազմակերպում։ Այն պաշտոնապես հանդես է գալիս որպես միջազգային հարթակ՝ ուղղված, իբր, ֆրանսիական գաղութատիրության և նեոգաղութատիրության դեմ պայքարին, կազմակերպվող միջոցառումներին ներգրավելով ֆրանսիական անդրծովյան տարածքների ներկայացուցիչներին։  Ադրբեջանը նաև ֆինանսավորում է  վերջիններիս։ Վերջին շրջանում խումբն իր թիրախում ներառել է նաև այլ երկրներ: Անցկացվել են քննարկումներ Նիդերլանդների անդրծովյան տարածքների վերաբերյալ, ինչպես նաև համաժողովներ՝ ուղղված Հնդկաստանում սիկխերի և այլ փոքրամասնությունների խնդիրներին:

Հավելենք, որ Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։

Էմմա Չոբանյան