Էստոնիան Milrem Robotics պաշտպանական ընկերության շենքի հրկիզումը ճանաչել է որպես Ռուսաստանի հատուկ ծառայությունների պատվերով իրականացված դիվերսիոն գործողություն։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Մարգուս Ցահկնան՝ հղում անելով Էստոնիայի Ներքին անվտանգության ծառայության տվյալներին, գրում է Meduza-ն։ «Այս սաբոտաժի գործողությունն ամբողջ Եվրոպայում Ռուսաստանի ավելի լայն արշավի մասն է, որի նպատակն է վախեցնել մեզ և թուլացնել Ուկրաինային մեր …

