COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի նախագահությունը Հայաստանի համար եզակի հնարավորություն է ինտեգրվելու կանանց և գենդերային հավասարության պաշտպանությամբ զբաղվող միջազգային հզոր ցանցերին և հստակեցնելու երկրի դերն ու առաջնահերթությունները գլոբալ օրակարգում։ Այս մասին «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP 17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության  Մարդու իրավունքների հարցերով միջազգային համագործակցության բաժնի պետ Զոյա Ստեփանյանը։

Դիվանագետի խոսքով՝ COP 17-ի նախագահությունն ու գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի բազմակողմ դիվանագիտության կարևորագույն առաջնահերթություններից են, որոնք կոչված են միջազգային հանրությանը ցույց տալու Հայաստանի դրական ներդրումը կայուն զարգացման օրակարգում։

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ ԱԳՄԱ ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը հանդես է գալու որպես չեզոք միջնորդ, որի գլխավոր նպատակն է լինելու ապահովել ներառական միջավայր և կողմերի միջև հասնել կոնսենսուսի՝ հավակնոտ, բայց միաժամանակ իրատեսական ու գործուն նպատակներ ամրագրելու համար։

Զոյա Ստեփանյանն ընդգծեց, որ միջազգային հարթակներում առկա լարվածության և որոշակի հետընթացի պայմաններում Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների վրա հիմնված սկզբունքային դիրքորոշմանը. «Մենք, լինելով փոքր երկիր և գործելով բարդ տարածաշրջանային ու գլոբալ միջավայրում, մշտապես որդեգրել ենք առավել իրավունքահեն մոտեցումներ և սկզբունքային կեցվածք պահպանել կանանց իրավունքների պաշտպանության հարցում։ Նույն հանձնառությամբ առաջնորդվելու ենք նաև COP 17-ի նախագահության շրջանակներում, որտեղ կանանց և աղջիկների իրավունքներն ու գենդերային հավասարությունը խաչվում են բնապահպանական գրեթե բոլոր խնդիրների հետ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան