Մբապեի եղբայրը որակազրկվել է Չեմպիոնների լիգայի երեք խաղով
Ֆրանսիական «Լիլի» կիսապաշտպան Էթան Մբապեն որակազրկվել է Չեմպիոնների լիգայի երեք խաղով, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
19-ամյա ֆրանսիացին կարմիր քարտ էր ստացել իսպանական «Բետիսի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում (2:3)։ Մբապեն հեռացվել էր խաղադաշտից՝ «Բետիսի» պաշտպան Նաթանին դեմքին հարվածելու համար։
Ֆրանսիայի հավաքականի ավագ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի կրտսեր եղբայրը բաց կթողի անգլիական «Արսենալի», թուրքական «Գալաթասարայի» եւ նորվեգական «Բուդյո-Գլիմտի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի խաղերը։
Դավիթ Եղիազարյան

