Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
Բոլորը

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը հայտնել է, որ Գորիս և Գավառ համայնքներում «Ապրելու քվե» դաշինքով ՏԻՄ ընտրություններին են մասնակցելու։ Դաշինքը ձևավորվել է «Հայկական քվե» և «Ապրելու երկիր» կուսակցությունների միավորմամբ։

Սողոմոնյանի խոսքով՝ գործող իշխանությունը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում առերեսվում է սեփական ոչ լեգիտիմ լինելու փաստին, ինչի հետևանքով ավելի է կոշտացնում պայքարը ժողովրդավարական ինստիտուտների դեմ։

Սողոմոնյանն ընդգծել է, որ ՏԻՄ ընտրություններում պետք է դուրս գալ «ծանոթ-բարեկամ» սոցիալական կապերի տրամաբանությունից և առաջնորդվել քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ․

«Մենք ձեզ առաջարկում ենք քաղաքացիական կամքի դաշինք: Դա նշանակում է, որ դուք, մեր օգտին քվեարկելով, արտահայտում եք ձեր անհնազանդությունը ալիև-փաշինյանական օրակարգին, իսկ մենք տեղերում ձևավորում ենք ժողովրդավարական վերահսկողության օջախներ»,- նշեց նա:

Անդրադառնալով վերջերս Թումանյան համայնքում կայացած ընտրություններին՝ նա մատնանշել է, որ այնտեղ ընդդիմությունը չմասնակցեց, և իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ձևավորեց միանձնյա իշխանություն: Նույն պատկերն է նաև Գորիսում և Գավառում, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում ընտրապայքարին:

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան