Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել

Լուրեր

02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հոկտեմբերի լույս 2-ի գիշերը հարվածներ են հասցրել Վոլգոգրադին և Սամարային։ Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է «արդյունաբերական ենթակառուցվածքի դեմ ԱԹՍ-ների զանգվածային հարձակման» մասին՝ չմանրամասնելով, թե որ ձեռնարկություններն են եղել թիրախում։ Նահանգապետի խոսքով՝ հրդեհ է բռնկվել բնակելի շենքում, մեկ մարդ տուժել է, գրում է Meduza-ն։

Միաժամանակ, ականատեսները լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել այն տարածքում բռնկված ուժեղ հրդեհից, որտեղ գտնվում են Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը և «Կաուստիկ» քիմիական ձեռնարկությունը, գրում է Astra-ն։ Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը նախկինում ևս մի քանի անգամ ենթարկվել է ուկրաինական անօդաչուների հարձակմանը։ Լրատվամիջոցը նաև ուշադրություն է հրավիրում քաղաքի բնակիչների պնդումներին, որ Վոլգոգրադում ԱԹՍ-ների վտանգի մասին նախազգուշացում չի հայտարարվել։

Սամարայում, Astra-ի տվյալներով, հրդեհ է բռնկվել գծային արտադրական-դիսպետչերական կայանում (ЛПДС)։ «Սամարա» ЛПДС-ն Եվրոպայի ամենամեծ նավթապահեստարանային պարկն է և «Տրանսնեֆտ» համակարգի մի մասն է։ Դրան են միանում Արևմտյան Սիբիրից, Թաթարստանից, Օրենբուրգի մարզից և Ղազախստանից նավթ տեղափոխող չորս խողովակաշարեր։

Սամարա քաղաքի և մարզի իշխանությունները պաշտոնապես հրդեհի մասին չեն հայտնել։ Սակայն քաղաքում հայտարարվել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի վտանգ, հասարակական տրանսպորտը չի աշխատել, իսկ մետրոն գործել է որպես ապաստարան, հայտնել էր Սամարայի քաղաքապետ Իվան Նոսկովը։

ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ նախօրեին ժամը 20:00-ից մինչև առավոտյան ժամը 08:00-ն ՀՕՊ ուժերը Ռուսաստանի 13 շրջանների, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի տարածքում «որսացել և ոչնչացրել են» ուկրաինական 646 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի