Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայի ուղղությամբ երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը հասցված հարվածների հետևանքով մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել։ Այս մասին CBS News-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։ Ութ F-15-եր թեթև վնասներ են կրել։ Աղբյուրները CBS News-ին անանունության պայմանով հայտնել են, որ մեկ A-10 Thunderbolt, որը հայտնի է որպես Warthog, խոցվել է և կորցրել թևը։ …

