«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և պահանջել վարույթ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով։ Ըստ նրա՝ Փաշինյանի կողմից պարբերաբար հնչող հանրային խոսույթն ու ձևակերպումները «բացահայտորեն խախտում են օրենքով սահմանված բարեվարքության համակարգը և պաշտոնատար անձանց էթիկայի նորմերը»։ Բաբայանը նշել է, որ նշված պարտավորությունները կոպտորեն խախտվել …

