Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հայցի համար հիմք է հանդիսացել քարոզարշավի ընթացքում Փաշինյանի ելույթներում Կարապետյանին վերաբերող որոշ հատվածներ։

Մասնավորապես, գործարարը դատարանին խնդրել է Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել մայիսի 29-ին հնչեցված վիրավորանքի համար հետևյալ բովանդակությամբ, կարգով և խորագրի ներքո․

«Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»: 

Փաշինյանը պետք է ներողություն այս տեքստը հրապարակի ուղիղ եթերով՝ տեսաձայնագրության միջոցով, «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրի ներքո․

«Ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակի Նիկոլ Փաշինյանի կամ որևիցե երրորդ անձի կողմից որևէ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը»,- նշվում է հայցադիմումում։

Որպես վիրավորանքի համար փոխհատուցում՝ Սամվել Կարապետյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից բռնագանձել 3 մլն դրամ, ինչպես նաև դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։

Հայցադիմումը դատարան է ստացվել երեկ՝ սեպտեմբերի 9-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Եթե Կարապետյանի դեպքում սա առաջին հայցադիմումն է Փաշինյանի դեմ, ապա վարչապետն արդեն իսկ երկու անգամ դիմել է դատարան, խնդրելով դատարանին պարտավորեցնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահին հերքումներ հրապարակել, ինչպես նաև յուրաքանչյուր հայցի մասով՝ որպես փոխհատուցում բռնագանձել 6-ական մլն դրամ։

Ռոզա Վարդանյան