Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Դաղստանին։ Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինը հայտնել է, որ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Մախաչկալայի միջազգային ծովային առևտրային նավահանգստում, գրում է Meduza-ն։

ԱԹՍ-ն նաև հարվածել է Գամզաթ Ցադասայի անվան Ավարական երաժշտական-դրամատիկական թատրոնի շենքին։ Թատրոնի տնօրեն Մագոմեդ Բիսավալիևը հայտնել է, որ անօդաչուն ընկել է շենքի տանիքին։ Պայթյունի հետևանքով պատուհանները կոտրվել են, հրդեհ է բռնկվել։

Ֆյոդոր Շչուկինի խոսքով՝ այս պահին բոլոր հրդեհները մարվել են։ Հարձակման հետևանքով զոհեր և տուժածներ չկան։

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են նաև Վորոնեժի մարզի վրա, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Նրա տեղեկացմամբ՝ անօդաչուներից մեկը հարվածել է Բորիսոգլեբսկում գտնվող մասնավոր տանը։ Մեկ կին զոհվել է, ևս երկու մարդ տուժել է։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Տուլայի մարզերի, Դաղստանի, Կալմիկիայի, բռնակցված Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Կասպից ու Սև ծովերի ջրերի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 448 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի