Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
Բոլորը

Դեկտեմբերի 13-ին Աբովյան համայնքում ավագանու ընտրություններ են։ ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորելու է Հովհաննես Աբրահամյանը։ Նա ՔՊԿ Աբովյանի տարածքային խորհրդի նախագահն է և Հրազդանի անտառտնտեսության տնօրենը։ Թեկնածուն երեքշաբթի մասնակցել է ՔՊ վարչության նիստին, ելույթ ունեցել։  

«Ես ինքնառաջադրվել էի տարածքային կառուցում, վարչությունը որոշեց, որ առաջին համարը կլինեմ ես»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Աբրահամյանը։

Ընտրություններին Էդուարդ Բաբայանի հնարավոր մասնակցության պայմաններում ինչպե՞ս է գնահատում իր շանսերը՝ հարցրինք Աբրահամյանին։

«Ճիշտ է՝ միշտ գործող իշխանության հետ ընտրություններին մասնակցելը դժվար է, բայց, իհարկե, շանսերը բարձր եմ գնահատում։ Մենք ընտրություններին մասնակցում ենք հաղթելու նպատակով»,- ասաց նա։

Իսկ ինչպե՞ս է կուսակցության ընտրությունը կանգ առել նրա թեկնածության վրա․ ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանին զարմացրեց մեր հարցը։

«Ի՞նչն էր զարմանալի։ Աբովյանում ունենք տարածքային կառույց, տարածքային խորհրդի նախագահը Հովհաննեսն է, կառույցում քննարկվել է, առաջարկվել է իր թեկնածությունը, վարչությունն էլ հաստատել է»,- ասաց Մանավազյանը։

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԲՀԿ ցուցակով ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր ընտրված Էդուարդ Բաբայանն Աբովյանի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից․ ընտրվել է ԲՀԿ ցուցակով։  ՔՊ-ն չի բացառում համագործակցությունը նրա հետ։

Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ ուժային կառույցներում ուսումնասիրվում է Էդուարդ Բաբայանի ունեցվածքը՝ Աբովյանում գտնվող հողատարածքները, շինությունները, մեքենաները։ Հոդվածում նաև նշվում է, որ ուսումնասիրվում է՝ ինչ հիմքերով են Աբովյանում գործող երկու բանկերի տարածքները պատկանում Բաբայանի ընտանիքին և տրվել վարձակալության։  Արդյո՞ք Քննչական կոմիտեում Բաբայանին առնչվող քրեական վարույթ կա, կառույցից հրաժարվում են մեկնաբանել։ 

Էդուարդ Բաբայանը 2019-ին մեղավոր է ճանաչվել «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ, դատապարտվել 3 ու կես տարի ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից։

ԲՀԿ-ի հետ ասոցացվող Բաբայանը վերջերս աչքի է ընկնում Նիկոլ Փաշինյանի հետ ջերմ շփմամբ։ Ավելին, այս ապրիլին Փաշինյանն անձամբ էր հայտարարել, որ Բաբայանի հետ լավ են աշխատում։ Այս հայտարարությունից երկու ամիս անց Գագիկ Ծառուկյանն ասաց, որ Բաբայանն աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ 

«30 տարվա իմ ընտանիքի անդամն այսօր Նիկոլ Փաշինյանին է պաշտպանում, հարկ չեմ համարել իր հետ խոսել»,- ասել է Փաշինյանը։ 

Արդյո՞ք ԲՀԿ-ն կմասնակցի ընտրություններին․ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն ամբողջ օրն անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, որ հայտարարել էր՝ մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին և, իրենց ձևակերպմամբ, Հայաստանով մեկ կտրեն ՔՊ-ի թևերը, դեռ որոշում չունի՝ մասնակցե՞լ Աբովյանի ընտրություններին, թե՞ ոչ։ Խմբակցության քարտուղարը փոխանցեց, որ քննարկում են մասնակցության հարցը։ Իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ասաց՝ չեն մասնակցելու։

«Հրապարակ»-ը գրել է, որ «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական նախաձեռնության հիմնադիր անդամ Ռուբեն Բանուչյանը պատրաստվում է մասնակցել Աբովյանի համայնքապետի ընտրություններին։ Բանուչյանը Factor TV-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը՝ ընդգծելով, որ առայժմ մեկնաբանություն չունի։

Ի դեպ, Էդուարդ Բաբայանն ակտիվ շրջայցեր է իրականացնում Աբովյանում, իսկ հոկտեմբերի 3-ին քաղաքի 63-ամյակին նվիրված տոնական համերգ է սպասվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան