Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները թույլատրել են տնտեսագետ Գուբադ Իբադօղլուին մեկնել արտերկիր։ Նա ձերբակալվել էր 2023 թվականի հունիսին։ Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովային, հայտնել են, որ Իբադօղլուին թույլատրվել է մեկնել Գերմանիա՝ բուժման նպատակով։ Գիտնականին առաջադրված մեղադրանքները, որը նախկինում հայտնի էր որպես Իլհամ Ալիևի ռեժիմի քննադատ և կոռուպցիայի դեմ պայքարող գործիչ, դեռևս չեն հանվել։

«Գուբադ Իբադօղլուն պարտավորվել է չխուսափել քննությունից։ Նա արդեն մեկնել է Գերմանիա՝ շտապ վիրահատության ենթարկվելու համար։ Քրեական գործի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, քննությունը շարունակվում է։ Հույս ունենք, որ մոտ ապագայում այն կդադարեցվի»,- ասել է փաստաբանը։

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների ուսումնասիրության բաժնի ղեկավար, ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ Արիֆ Յունուսովը The Insider-ին պատմել է, որ Իբադօղլուին ազատ են արձակել ԱՄՆ-ի և Գերմանիայի մասնակցությամբ, սակայն Ադրբեջանում որպես պատանդ մնում է նրա եղբայրը, որը վերջերս դատապարտվել է դատարանի կողմից։

«Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ [երբ Ադրբեջանում քաղբանտարկյալներ են ազատ արձակվում]։ Ես և կինս ձերբակալվել էինք 2014 թվականին, երբ նավթի գները բարձր էին։ Այդ ժամանակ նա (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը) վիճում էր Արևմուտքի հետ և իրեն կոշտ քաղաքական գործչի տեղ էր դնում։ 2015 թվականին նավթի գներն ընկան, ԱՄՆ-ն անհրաժեշտ դարձավ, ճնշումն ուժեղացավ, և մեզ կնոջս հետ ազատ արձակեցին, իսկ հետո՝ նաև քաղբանտարկյալների մեկ այլ մեծ խմբի»,- նշել է նա։

Ըստ նրա՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ժողովրդավարության համար պայքարողների վիճակը վատացել է, քանի որ նրա վարչակազմը չէր հետաքրքրվում ժողովրդավարության հարցերով։ ԱՄՆ դեսպանատներին հանձնարարվել էր չմիջամտել այլ երկրների ներքին գործերին և չբարձրաձայնել քաղբանտարկյալների հարցը, եթե դա չի առնչվում ԱՄՆ շահերին։ Իլհամ Ալիևն անմիջապես օգտվել է  դրանից, և սկսվել են նոր ձերբակալությունները։ Անցյալ տարի ձերբակալվել էր նաև Ադրբեջանի միակ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին։

Մայիսի 15-ի դրությամբ՝ Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա, իսկ ընդհանուր թիվը, Յունուսովի գնահատմամբ, հասնում է 400–450-ի։ Նա նշել է, որ  հուլիսից իրավիճակը փոխվել է, ԱՄՆ Սենատում քննարկվել է Ադրբեջանում տիրող իրավիճակը, իրենցից խնդրել են քաղբանտարկյալների ցուցակ՝ նրանց այցելելու համար։ Քննարկվում էր նաև Ադրբեջան Սենատի հանձնաժողով ուղարկելու հարցը, իսկ ցուցակի առաջին տեղում Գուբադ Իբադօղլուն էր։ Հանրապետականների դեմ լինելու պատճառով հարցը հետաձգվել է մինչև աշուն։ Ադրբեջանական իշխանությունները, տեղյակ լինելով այդ գործընթացից, որոշել են գործել Լուկաշենկոյի օրինակով և ներգրավել Գերմանիային։ Արդյունքում Իբադօղլուն ազատ է արձակվել։

«Նրա եղբոր նկատմամբ դատավճիռ են կայացրել։ Փաստորեն, նա դարձել է պատանդ՝ այն դեպքում, եթե Գուբադ Իբադօղլուն իրեն վատ պահի։ Սա մեր իշխանությունների յուրօրինակ «նոու-հաուն» է։ Այժմ մեր իշխանությունները բանակցություններ են վարում նույն ցուցակից մյուս քաղբանտարկյալների հարցով։ Հետևաբար, մենք սպասում ենք նաև մյուսների ազատ արձակմանը, ընդ որում՝ ավելի մեծ թվով»,- հայտարարել է նա։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ալեքս Ռուֆօղլուն X-ում հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «գործարք է կնքել, որի շնորհիվ ազատ է արձակվել կոռուպցիայի դեմ պայքարող ադրբեջանցի Գուբադ Իբադօղլուն»։ Լրագրողի խոսքով՝ այդ մասին իրեն հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։ Ռուֆօղլուն գործարքի պայմանների մասին տեղեկություններ չի հաղորդել։

2026 թվականի հուլիսին Ալիևը մեկնել էր Բեռլին, որտեղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ ստորագրել էր ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր։ Այդ ժամանակ Ալիևը նշել էր, որ Ադրբեջանն այժմ գազ է արտահանում նաև Գերմանիա և Ավստրիա։

Գուբադ Իբադօղլուն երկար տարիներ բնակվել է արտերկրում և աշխատել արևմտյան համալսարաններում, սակայն պարբերաբար այցելել է Ադրբեջան։ 2023 թվականի հուլիսին՝ հերթական այցի ընթացքում, նա ձերբակալվել է կեղծ գումարներ կամ արժեթղթեր պատրաստելու, ձեռք բերելու կամ իրացնելու մեղադրանքով։ Իբադօղլուի ձերբակալությունը կապվում էր Լոնդոնում Ադրբեջանից երիտասարդների կրթության ֆինանսավորմանն աջակցող հիմնադրամ ստեղծելուն նրա մասնակցության հետ։ Տնտեսագետն առաջարկում էր հիմնադրամը ֆինանսավորել Մեծ Բրիտանիայում կոռումպացված ադրբեջանական վերնախավի ներկայացուցիչներից բռնագանձված միջոցներով։ 2024 թվականի ապրիլին Իբադօղլուին տեղափոխել են տնային կալանքի՝ առողջական վիճակի պատճառով։

Յունուսովը կարծում է, որ Իբադօղլուի նկատմամբ հետապնդման գլխավոր պատճառը նրա՝ Ալիևների ընտանիքի կոռուպցիայի մասին բարձրաձայնելն էր։

«Գուբադ Իբադօղլուն զբաղվում էր կոռուպցիայի թեմայով, մասնավորապես՝ բարձրաձայնում էր Ալիևների ընտանիքի կոռուպցիայի հարցերը։ Հենց նա էր ասում, որ Ադրբեջանում մինչև ութ հազար միլիոնատեր և միլիարդատեր կա։ Պատկերացնո՞ւմ եք։ Կոռուպցիոն փողերի լվացմանը հետևող միջազգային կազմակերպությունները նշում էին հինգ հազար մարդու թիվ, իսկ նա ասում էր, որ նրանց թիվն ավելի մեծ է։ Պարզապես Ադրբեջանում իշխանության ներկայացուցիչների համար եկամուտների հայտարարագրման համակարգ գոյություն չունի։ Նրա համար նրան ձերբակալեցին, սակայն՝ մեկ այլ հոդվածով»,- ասել է նա։

Ըստ Յունուսովի՝ Ադրբեջանում յուրահատուկ «նոու-հաու» կա՝ մարդուն տարբեր հոդվածներով ձերբակալելու հարցում։ Եթե մարդը հավատացյալ սուննի է, նրան ներկայացնում են որպես «Ալ-Քաիդայի» ահաբեկիչ, շիա լինելու դեպքում՝ որպես իրանական լրտես, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լինելու դեպքում՝ որպես անջատողական։ Երիտասարդական կազմակերպությունների անդամներին մեղադրում են խուլիգանության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ խարդախության, իսկ վերջին շրջանում շատերին՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեջ։

«Երբ ինձ ձերբակալեցին, ես շնորհակալություն հայտնեցի քննիչին, քանի որ ինձ կարող էին ձերբակալել որպես խարդախի կամ խուլիգանի։ Իմ տարիքում դա անհարմար կլիներ։ Փոխարենը ինձ պատշաճ կերպով ձերբակալեցին որպես հայկական լրտեսի։ Անհարմար է, երբ 30 տարի քեզ համարում են հայկական լրտես, իսկ հետո ձերբակալում որպես խուլիգանի»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի