Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Բոլորը

Նոյեմբերի 13-ին, 14-ին և 15-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում կանցկացվի 2026 թվականի երկրորդ TOON EXPO-ն։ Էքսպոյի կազմակերպիչ «Big Projects» ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանը Factor TV-ի տաղավարում ներկայացրել է ցուցահանդեսի առանձնահատկությունները, սպասվող նոր նախագծերն ու այցելուների համար նախատեսված հնարավորությունները։

Հարոյանի խոսքով՝ այս տարի իրենք գովազդային մեծ արշավ են իրականացրել Սփյուռքում, մասնավորապես՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում՝ ակնկալելով նաև ներդրողների մեծ հոսք։ Հարոյանի փոխանցմամբ՝ նախագրանցված այցելուների թիվն արդեն գերազանցել է 40 հազարը, ինչը, նրա գնահատմամբ, աննախադեպ ցուցանիշ է Հայաստանում կոմերցիոն միջոցառումների պատմության մեջ։

«Մեր գրանցումը պարզապես անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ չեն, այլ մի ամբողջ հետազոտություն է մարդու կարիքների վերաբերյալ՝ կապված անշարժ գույքի շուկայի հետ»,- նշեց Հարոյանը։

Այս ցուցահանդեսում ներկայացվելու են բազմաթիվ նոր նախագծեր, որոնց մի մասը հենց էքսպոյի օրերին կհայտարարի նախավաճառքի մեկնարկի և հատուկ առաջարկների մասին։ Առաջին անգամ այսպիսի մասշտաբով ներկայացված կլինեն նաև ֆինանսական կառույցները․ Դիանա Հարոյանի խոսքով՝ գրեթե բոլոր խոշոր բանկերն են ցանկություն հայտնել մասնակցելու։

Անդրադառնալով էքսպոյի ընթացքում առաջարկվող զեղչերին՝ Հարոյանն ընդգծեց, որ դրանք պետք է համեմատել ոչ թե նախորդ ամիսների, այլ ցուցահանդեսի անցկացման պահին գործող գների հետ։ Նրա խոսքով՝ կառուցապատողները գները կարող են փոփոխել անկախ էքսպոյի անցկացումից, հետևաբար, գնորդները չպետք է հետաձգեն որոշումը, եթե արդեն գտել են իրենց նախընտրած բնակարանը։

«Գույքերը, որոնք նոյեմբերի դրությամբ թանկացել են, այսպես թե այնպես պիտի թանկանային: Դրանք TOON EXPO-ին իրենց նոյեմբերի գնից են մատչելի լինելու, ոչ թե սեպտեմբերի կամ օգոստոսի: Յուրաքանչյուր գնորդի պատասխանատվության և ընտրության հարցն է՝ ինքը ե՞րբ գնումը կկատարի: Մենք չենք ասում՝ մի՛ գնեք բնակարան, գնե՛ք այն ժամանակ, երբ որ գտնում եք, որ ամենահարմարն է: TOON EXPO-ն պարզապես աքսելերատոր է, ամեն ինչ մի տեղում ցույց տալու և համեմատությունը ավելի արագ կազմակերպելու հարթակ է, պլյուս այդ պահի դրությամբ եղած արժեքներից էական ցածր արժեքներ առաջարկող: Թե՛ բանկերն են տոկոսների մեջ ավելի ճկուն, թե՛ կառուցապատողներն են ավելի և՛ այլ գներով, և՛ այլ առաջարկներով, և՛ ավելի տրամադրված էդ գործարքը անում»,- մանրամասում է Հարոյանը։

Դիանա Հարոյանի խոսքով՝ այս տարի ցուցահանդեսը կանցկացվի երկու հարկում, ներկայացված կլինեն շուրջ 10 երկրի անշարժ գույքի առաջարկներ։ Այցելուների համար նախատեսված են նաև ավելի մեծ մանկական և հանգստի գոտիներ, սննդի կետեր, սուրճի տաղավարներ ու այլ հարմարություններ։

Կազմակերպիչը նշեց, որ այս տարի ավելի խիստ մոտեցում է ցուցաբերվելու նաև ռիելթորական գործունեության նկատմամբ։ Անշարժ գույք վաճառող մասնագետները պետք է ունենան կազմակերպիչների կողմից տրամադրված հավատարմագրված տարբերանշաններ։ Բացի այդ, ցուցահանդեսում ներկայացված կլինեն Պաշտպանության նախարարության բնակարանային ծրագրերը և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի տաղավարը, որտեղ այցելուները կկարողանան բարձրացնել կառուցապատողների հետ ունեցած խնդիրներն ու ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։

Դիանա Հարոյանը անդրադարձավ նաև կառուցապատող ընկերությունների ընտրության չափանիշներին։ Նրա խոսքով՝ իրենք համագործակցում են Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ, իսկ մասնակցության համար ընկերություններից պահանջվում են նաև զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը, իր գնահատմամբ, որոշակիորեն զտում է շուկայի մասնակիցներին։

Անդրադառնալով բնակարան ձեռք բերելու ռիսկերին՝ Հարոյանը գնորդներին խորհուրդ է տալիս խորհրդակցել իրավաբանի հետ, մանրամասն ուսումնասիրել պայմանագիրը, ուշադրություն դարձնել բնակարանի հանձնման ժամկետներին, հնարավոր ուշացումների համար նախատեսված դրույթներին, ինչպես նաև ճշտել գույքի ամբողջական արժեքը և հավելյալ վճարները։

«Եղեք հաշվենկատ, ձեր գումարներն են, ձեր կյանքի ժամերն են։ Մի՛ եղեք էմոցիոնալ, եղե՛ք ռացիոնալ, հաշվարկներ արե՛ք, եկե՛ք ձեր իրավաբանի հետ»,- ընդգծեց նա։

Հարոյանի փոխանցմամբ՝ այցելուների համար կգործեն անվճար փոխադրամիջոցներ, որոնք կաշխատեն Երևանի մի քանի հատվածներից դեպի «Մերիդիան» էքսպո կենտրոն և հակառակ ուղղությամբ։ Կլինեն նաև գրանցման մի քանի կետեր և ընդլայնված ավտոկայանատեղի։

Այս տարվա նորություններից է նաև TOON EXPO-ի պաշտոնական երաժշտությունը, որը կատարում է Սոնա Ռուբենյանը։ Հարոյանի խոսքով՝ կազմակերպիչները նպատակ ունեն ցուցահանդեսը ձևավորել ոչ միայն որպես վաճառքի հարթակ, այլև որպես հուզական և ընտանեկան միջավայր։

Հարոյանը տեղեկացրեց, որ այս տարի խաղարկություններ չի անցկացվելու։  Կազմակերպիչները որոշել են փորձարկել ցուցահանդեսն առանց այդ բաղադրիչի՝ հաշվի առնելով, որ նախորդ տարիներին խաղարկված բնակարանների վաուչերներից ոչ բոլորն են օգտագործվել։

Հարոյանի խոսքով՝ TOON EXPO-ն այսուհետ կանցկացվի տարին երկու անգամ։ Հաջորդ ցուցահանդեսն արդեն նախատեսված է 2027 թվականի մայիսին, իսկ աշնանային միջոցառման ամսաթիվը դեռ հստակեցվում է։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան