ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Հասարակություն
01.10.2026 | 21:47
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն անցկացրել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Վարժանքների ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման ճշգրտությունը։


