Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ

Լուրեր

01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:30
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում ներկայացվել է Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև Սև ծովի ափով անցնող երկաթուղային և ավտոմոբիլային  հաղորդակցության նախագիծը, որի  աշխատանքային անվանումն է «Պուտինի ճանապարհ կամ ուղի»։ Այս մասին հայտնում է «Вектор Кавказа» պարբերականը (նախկինում՝ «Ազատություն» ռադիոկայանի «Эхо Кавказа» նախագիծը)։ Այս մասին Sova news-ի անդրադարձում։

Նախաձեռնությունը սեպտեմբերի 28-ին ներկայացվել է Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ ցանցերի զարգացման հեռանկարներին նվիրված միջազգային համաժողովում՝ կրեմլամետ հետազոտական կառույցների կողմից։ Ծրագիրը մշակել է Ռուսաստանի Կապի զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը։

Նշվում է, որ նախագիծն ակտիվորեն լոբբինգ են անում մի շարք հայ փորձագետներ՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանի «ապաշրջափակման» գործիք և կոչ անելով փնտրել «թարմ, ոչ քաղաքական լուծումներ»՝ փորձելով ռուսական նախագիծը ներառել Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» պաշտոնական հայեցակարգում։ Սակայն կովկասյան անկախ վերլուծաբանները նախագիծը համարում են բացառապես Մոսկվայի կողմից իրականացվող հիբրիդային քաղաքական ճնշման տարր։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականի փետրվարին կոնցեսիոն կառավարման է հանձնվել ՌԴ երկաթուղիների դուստր կառույցին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությանը՝ 30 տարի ժամկետով՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։

Մինչև վերջերս սա ընկալվում էր որպես երաշխիք, որ Հայաստանում առանց Ռուսաստանի մասնակցության լայնածավալ տարանցիկ նախագծեր չեն իրականացվի։ Ըստ պարբերականի՝ իրավիճակը փոխվել է 2025 թվականի օգոստոսին «Թրամփի երթուղու» (TRIPP) կազմակերպման մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Այդ պահից Մոսկվայում սկսեցին սեփական «երթուղիներ» որոնել, որպեսզի վերջնականապես դուրս չմնան Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացից։

Թբիլիսիից «Պուտինի ուղի» նախագծի վերաբերյալ առայժմ որևէ պաշտոնական կամ փորձագիտական արձագանք չի հնչել։

Միաժամանակ, Ինգուրի գետի երկայնքով դե ֆակտո սահմանով տարանցիկ հաղորդակցության վերականգնման գաղափարի վերաբերյալ Վրաստանի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ և անզիջում․ Թբիլիսիում հայտարարում են, որ Ռուսաստանի հետ Աբխազիայի հատվածի երկաթուղու վերաբերյալ որևէ բանակցություն կամ հաղորդակցություն չեն վարելու, քանի դեռ Մոսկվան իր ռազմական բազաները դուրս չի բերել օկուպացված շրջաններից։

Վրացի անվտանգության ոլորտի վերլուծաբաններն ընդգծում են, որ «Օկուպացված տարածքների մասին» օրենքը շրջանցելով՝ առանց Փսոու գետի հատվածում վրացական լիարժեք մաքսային և սահմանային վերահսկողության վերականգնման,  երկաթուղային հաղորդակցության բացումն իրավաբանորեն անհնար է։ Կրեմլի պայմաններով գնացքների երթևեկությունը վերագործարկելու ցանկացած փորձ Թբիլիսիում դիտարկվում է որպես ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ, որը կարող է հանգեցնել լայնածավալ ներքաղաքական ճգնաժամի։

«Այսպիսով, «Պուտինի ուղի» նախագիծն առայժմ մնում է բացառապես Մոսկվայի դեկլարատիվ քարոզչական մանևր՝ կտրված տարածաշրջանի միջազգային իրավական իրողություններից»,- ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի