Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի 26-րդ ռակետ Կարեն Խաչանովը նվաճել է Պեկինում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Երկրորդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 1 ժամ 15 րոպեում 7:5, 6:3 հաշվով հաղթել է 96-րդ ռակետ, սլովակ Ալեքս Մոլչանին:
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի կամ լեհ Հուբերտ Հուրկաչը, կամ ֆրանսիացի Արթյուր Ժայը։
Մեկնարկային մրցախաղում հայ թենիսիստը երկու սեթում հաղթել էր աշխարհի 5-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին: Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,089,385 դոլար է։
Դավիթ Եղիազարյան

