Ուկրաինայի հետ սահմանին՝ Մոլդովայի Պալանկա անցակետի մոտ, հոկտեմբերի 5-ի առավոտյան արկ է ընկել։ Այնուհետև այն հարվածել է արգելապատնեշի մոտ կանգնած երթուղային ավտոբուսին և սահմանային հսկողության կետի խցիկին։ Սահմանային ոստիկանության աշխատակիցը թեթև վիրավորում է ստացել, հաղորդում է մոլդովական TV8-ը, որին վկայակոչում է Meduza-ն։ Հաղորդվում է, որ «Պալանկա-Մայակի-Ուդոբնոյե» անցակետը ժամանակավորապես փակվել է։ Տարածքում տրանսպորտային երթևեկությունը դադարեցվել է, …

