Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱԺ ՔՊ խբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի սահմանն ապօրինի հատելու դեպքին, բացառեց դիվերսիայի վարկածը։ Նրա խոսքով՝ դեպքի ամբողջական և բազմակողմանի քննությունից հետո բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։

Խաչատրյանի խոսքով՝ սահմանը հատելու հարցում կարևոր է նաև այն հանգամանքը, որ դրա ամբողջ երկայնքը սահմանապահների վերահսկողության տակ չէ։

«Ես չեմ կարող ասել՝ որտեղով է անցել, որովհետև տեղեր կան, որ սահմանապահների վերահսկողության տակ չեն։ Մենք գիտենք, որ, ցավոք սրտի, դեռևս Հայաստանի Հանրապետության սահմանների մեծ մասը սահմանապահների վերահսկողության տակ չեն, և այնտեղ պաշտպանական դիրքեր, բանակային ստորաբաժանումներն են։ Դրա համար ենք մենք ուզում, որ օր առաջ սահմանազատումը և սահմանագծումը ավարտվեն, և ողջ սահմանի ուղղությամբ իրականացվեն այնպիսի աշխատանքներ ու տեղադրվեն ժամանակակից տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ ապահովել սահմանների անխախտելիությունը»,- ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ սահմանախախտման դեպքերը բացառել հնարավոր չէ, սակայն դրանք պետք է նվազագույնի հասցվեն։ Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախատեսվում է սահմանների ուղղությամբ կիրառել ժամանակակից տեխնիկական միջոցներ և մեթոդներ։

Անդրադառնալով սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի համապատասխան ծառայությունների կողմից Հայաստանի ԱԱԾ-ին փոխանցված տեղեկությանը՝ Խաչատրյանն ասաց, որ հայկական կողմը կարող էր չհրապարակել այն՝ ելնելով օպերատիվ նպատակահարմարությունից։

«Թե ինչու Ազգային անվտանգության ծառայությունը չի հրապարակել այդ տեղեկատվությունը, պարզ է, որովհետև օպերատիվ նպատակահարմարության հարց կա, և ոչ բոլոր տեղեկատվություններն են հրապարակվում։ Բայց ես վստահ եմ, որ այս ուղղությամբ միջոցներ ձեռնարկվել են»,- նշեց իշխանական պատգամավորը։

Խաչատրյանի խոսքով՝ ինքը տեղեկություն չունի, որ Սյունիքի բնակիչները նախապես տեղեկացված են եղել հնարավոր ներթափանցման մասին։ Նրա գնահատմամբ՝ բնակչությանը տեղեկացնելու կամ չտեղեկացնելու հարցը որոշում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո։

Միաժամանակ պատգամավորն ընդունեց, որ ձեռնարկված միջոցառումներն ամբողջությամբ արդյունք չեն տվել։

«Ամեն դեպքում, տեսնում ենք, որ այդ միջոցառումները այդքան արդյունք չեն տվել, և փաստորեն հաջողվել է այդ ադրբեջանցուն ինչ-որ կերպ սպրդել, գնալ, մարդու տանը հաց ուտել, հետո այդ իրադարձությունները՝ կրակոցներ և այլն»,- ասաց նա։

Ադրբեջանցուն գերիների հետ փոխանակելու հնարավորությունը Խաչատրյանն այս փուլում իրատեսական չի համարում։ Նրա խոսքով՝ նախ պետք է ավարտվի քննությունը, և նրա գործողություններին իրավական գնահատական տրվի, իսկ դրանից հետո հարցը կարող է քննարկվել միջպետական հարաբերությունների շրջանակում։

Խաչատրյանի խոսքով՝ ադրբեջանցին արդեն նախնական ցուցմունք տվել է։

«Նախնական ցուցմունք տվել է, բայց որքանով տեղյակ եմ՝ նա հիմա գտնվում է բուժման մեջ, ստացել է վիրավորում, և համոզված եմ, որ ավելի հանգամանալից ցուցմունքներ դեռևս էլի կտա»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ Հայաստանի սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան