Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել

Լուրեր

25.11.2026 | 17:15
Ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են Վեդու ջրամբարի աշխատանքներն ու Սյունիքում ջրային ծրագրի մեկնարկը
25.11.2026 | 17:04
Գերմանիայի Քել քաղաքում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
25.11.2026 | 16:56
Աննա Վարդապետյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարն ու ապօրինի ակտիվների բռնագանձման հարցերը
25.11.2026 | 16:44
Հայտնի են ամենաշատ մրցանակային գումար ստացած թենիսիստները 2026-ին
25.11.2026 | 16:37
Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորակազմերի տեղակայումն անընդունելի է
25.11.2026 | 16:28
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. գործն արդեն դատարանում է
25.11.2026 | 16:17
«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նոր Սահմանադրության, հայ գերիների և այլ հարցեր
25.11.2026 | 16:08
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է
25.11.2026 | 16:06
«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից
25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
25.11.2026 | 15:49
Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
Բոլորը

Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահից հետո, կիրակի՝ հոկտեմբերի 4-ին, հայտնել է Люди Байкала պարբերականը։ Միաժամանակ իշխանությունները պնդում են, որ մահացած կնոջ մոտ «նրա մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել»։

Люди Байкала-ի տեղեկություններով՝ կարանտին է սահմանվել թիվ 1, 3 և 10 քաղաքային կլինիկական հիվանդանոցներում, ինչպես նաև ծննդատանը և Իվանո-Մատրենինյան մանկական կլինիկական հիվանդանոցում։ Բացի այդ, Շելեխովում գտնվող Իրկուտսկի ալյումինի գործարանում (ԻրկԱԶ) դիմակային ռեժիմ է սահմանվել։ Այս մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին, Telegram-ում հայտնել է ձեռնարկության տնօրեն Արտյոմ Ֆոմինիխը։

Հոկտեմբերի 2-ի գիշերը Իրկուտսկում մահացել է Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա լաբորանտ Դարյա Շիպիլովան։ Նրա մահվան պաշտոնական պատճառը չի հրապարակվել։ Ռոսպոտրեբնադզորը պետական լրատվամիջոցներին հայտնել է, որ պացիենտի մոտ եղել է «անհայտ ծագման թոքաբորբ»։ Գերատեսչությունը չի հստակեցրել աշխատակցուհու պաշտոնն ու անունը՝ միայն նշելով, որ խոսքը ինստիտուտում աշխատած անձի մասին է։

Հարևան Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը ավելի վաղ Max-ում գրել էր, որ մահվան պատճառը ժանտախտն է։

Տարածաշրջանի ղեկավար Իգոր Կոբզևը հոկտեմբերի 2-ին Telegram-ում հայտնել է, որ անցկացվել է մարզային սանիտարահակահամաճարակային հանձնաժողովի արտահերթ նիստ՝ ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովայի մասնակցությամբ։

Պատճառը տարածաշրջանի բնակչի մոտ «հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդության» կասկածի մասին տեղեկությունն էր, գրել է նա՝ չնշելով հարուցիչը։

Կոբզևի խոսքով՝ իրականացվում է «հակահամաճարակային միջոցառումների ամբողջական համալիր», իսկ հայտնաբերված բոլոր կոնտակտավոր անձինք վերցվել են բժշկական հսկողության տակ։

Ֆոմինիխը հետագայում Telegram-ում ևս մեկ գրառում է կատարել՝ պնդելով, որ ձեռնարկությունում դիմակային ռեժիմը պարբերաբար սահմանվում է՝ «հաշվի առնելով շնչառական հիվանդությունների սեզոնայնությունը»։

Միևնույն ժամանակ, Люди Байкала Telegram-ալիքը գրում է, որ կարանտինն ընդլայնվել է՝ ներառելով մի քանի հիվանդանոց, այդ թվում՝ մանկական հիվանդանոցը և Իրկուտսկի ծննդատունը։ Դեղատներում, ըստ ալիքի, «հակաբիոտիկները սպառվել են»։