Ռուսական կողմն ուղղորդվող ավիառումբով հարվածել է Ուկրաինայի Իզյում քաղաքին, որի հետևանքով երեք մարդ է տուժել, այդ թվում՝ երեխա։ Այս մասին հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Տուժածների թվում են 56-ամյա տղամարդ, 34-ամյա կին և երկու ամսական երեխա։ Հարվածի հետևանքով մասնավոր բնակելի տներ են ավերվել, մարդատար ավտոմեքենաներ են վնասվել։ Ընդհանուր առմամբ, անցած մեկ …

