Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին զգուշացրեց՝ նոր ինքնակամ շինությունների հայտնվելու դեպքում պատասխանատվությունը կրելու են նաև իրենք։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվեց մայրաքաղաքում ապօրինի կրպակների և առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակների ապամոնտաժման վերաբերյալ հաշվետվությունը։

Զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Երևանի վարչական տարածքում ապամոնտաժվել է 783 գովազդ, որից 49-ը՝ ցանցային, 734-ը՝ վահանակ։ Ապամոնտաժվել է նաև մեկ վագոն-տնակ և մեկ կրպակ՝ Աջափնյակ վարչական շրջանում, մեկ կրպակ՝ Էրեբունիում, և երկու կրպակ՝ Նոր Նորքում։

Նախորդ ժամանակահատվածի համեմատ՝ ապամոնտաժված գովազդների թիվն ավելացել է 137-ով։ Ավինյանը, սակայն, խնդրահարույց համարեց վարչական շրջաններում նոր ինքնակամ շինությունների հայտնվելը։

«Ուզում եմ հիշեցնել մեր վարչական շրջանների ղեկավարներին, որ դա առաջին հերթին իրենց պատասխանատվությունն է և իրենց անձնակազմերի պատասխանատվությունը»,- ասաց քաղաքապետը։

Ավինյանի խոսքով՝ խնդիր է, երբ քաղաքապետարանի համապատասխան վարչությունները շրջայցերի ընթացքում հայտնաբերում են նոր կառուցված ինքնակամ շինություններ։

«Ես կարծում եմ՝ այդտեղ մենք ունենք շատ խորքային խնդիր, որը կարող է նաև որոշակիորեն ադմինիստրատիվ փոփոխությունների և ռեֆորմների շրջանակներում շատ լուրջ հիմք հանդիսանալ խորքային փոփոխությունների»,- նշեց նա։

Քաղաքապետը նաև հայտարարեց, որ այսուհետ յուրաքանչյուր նման արձանագրում խնդիր է լինելու տվյալ վարչական շրջանի ղեկավարի համար։

«Ես չեմ կարող այս մի ձեռքով բոլոր հատվածներում քանդել տալ տասնամյակների ինքնակամ շինությունները, ու ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ դա անընդունելի է, անընդունելի»,- հայտարարեց Երևանի քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան