Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանի առողջության և բժշկական կենտրոններում բուժառուների նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի պատշաճ և հարգալից՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում առողջապահության վարչության ներկայացուցիչը զեկուցեց հաշվետու ժամանակահատվածում ոլորտում իրականացված աշխատանքների մասին։

Զեկույցի համաձայն՝ այդ ընթացքում գրանցվել է 24 հազար 973 շտապօգնության կանչ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Շտապօգնության ծառայությունը պատասխանել է 5150 զանգի, իսկ բաց թողնված զանգեր չեն եղել։ Քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժին ստացվել է 5 դիմում-բողոք։ Դրանցից երկուսը վերաբերել են հոսպիտալացման անհրաժեշտությանը․ բուժառուները ցանկացել են հոսպիտալացվել, սակայն բժշկական զննությամբ դրա անհրաժեշտությունը չի հաստատվել։ Մեկ բողոք վերաբերել է շտապօգնության կանչի անվճար սպասարկմանը։ Բուժառուին պարզաբանվել է, որ գործող գործելակարգի համաձայն՝ ութերորդ կանչից հետո ծառայությունը դառնում է վճարովի։ Եվս երկու բողոք վերաբերել է բուժանձնակազմի ոչ պատշաճ աշխատանքին։ Այդ դեպքերով բժիշկն ու բուժքույրերը ենթարկվել են կարգապահական տույժի՝ նկատողության։

Հաշվետու ժամանակահատվածում Երևանում գրանցվել է 592 մահ և 1907 ծնունդ՝ 992 տղա և 915 աղջիկ։

Առողջության կենտրոններում գրանցվել է 182 հազար 641 այց։ Զեկուցողի խոսքով՝ այցելությունների վրա ազդեցություն է ունեցել օգոստոս ամիսը և արձակուրդային շրջանը, ինչպես նաև 2026 թվականի հունվարի 1-ից առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը։ Միաժամանակ առողջապահության վարչությունից արձանագրել են, որ բժշկական կենտրոնների աշխատակիցներն աշխատել են գերծանրաբեռնված գրաֆիկով։

Բժշկական օգնության դիմելիության աճը հանգեցրել է թե՛ բժիշկների, թե՛ բուժառուների դժգոհությունների։ Բուժառուների կողմից առավել հաճախ բարձրաձայնվող խնդիրներն են հերթերը, սպասման ժամանակի երկարաձգումը և սպասարկման գործընթացի հետ կապված խնդիրները։ Այս խնդիրները քննարկելու նպատակով սեպտեմբերի 11-ին անցկացվել է խորհրդակցություն Երևանի առողջության կենտրոնների և վարչական անձնակազմի հետ։ Առողջության կենտրոնների տնօրեններին հանձնարարվել է առավել ուշադիր լինել բուժառուների սպասարկման կազմակերպման, խնդիրներին օպերատիվ արձագանքելու և բժշկական անձնակազմի աշխատանքային պայմանների արդյունավետ կազմակերպման հարցերում։ Նախատեսվում է նաև դասընթացներ անցկացնել դեոնտոլոգիայի, բժշկական էթիկայի, բուժառուի հետ վարվեցողության կանոնների և բուժաշխատող-բուժառու արդյունավետ հաղորդակցության ուղղություններով։

Անդրադառնալով ոլորտի աշխատանքին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ բուժառուների նկատմամբ վերաբերմունքը պետք է համապատասխանի բարեկարգվող բժշկական ենթակառուցվածքներին։

«Այդ բժշկական կենտրոնների և առողջության կենտրոնների ենթակառուցվածքները երբ որ մենք բարենորոգում ենք, դա նշանակում է, որ ընդհանուր միջավայրն էլ պետք է փոխվի։ Այդ սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար, և առհասարակ բուժառուների նկատմամբ, անկախ սոցիալական կարգավիճակից, անկախ որևէ բանից պետք է լինի հարգալից վերաբերմունք»,- հայտարարեց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ սա խիստ հանձնարարական է, և քաղաքապետարանը պետք է հետևի դրա կատարմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան