Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Ազգային ժողովի նիստում Կառավարության անդամի երդման նոր տեքստի քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նոր խմբագրությամբ ներկայացված նախագծում առկա՞ են «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերը, որոնք նախկինում առկա էին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պարզաբանեց, որ նախագծում օգտագործված «Հայաստանի Հանրապետություն» եզրույթն իր մեջ արդեն իսկ ներառում է և՛ հայրենիքը, և՛ ազգը, և՛ ժողովրդին։

Արձագանքելով՝ Նարեկ Կարապետյանը կրկին շեշտեց, որ բառացի ձևակերպումները կարևոր են։

«Իմ հարցն այն մասին էր՝ կա՞ն արդյոք «հայրենիք», «ազգ», «ժողովուրդ» բառերը։ Այսինքն՝ հայրենիքի հզորացումը, ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, մեր ազգի համազգային նպատակները դո՞ւրս են եկել տեքստից։ Ես կարդացի, որ դուրս են եկել և՛ «հայրենիքը», և՛ «ազգը», և՛ «ժողովուրդը», ինչպես նաև ժողովրդին ծառայելու մասին հստակ նշումը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ Սրբուհի Գալյանի՝ ժողովրդի առջև պարտավորությունների ուղիղ շեշտադրումն առավել նպատակահարմար է եղել պատգամավորի երդման մեջ, քանի որ պատգամավորն է առաջնային մանդատ կրում և քվե ստանում անմիջապես քաղաքացիներից, ինչը, սակայն, նախարարի խոսքով՝ չի նշանակում, թե գործադիրը զերծ է այդ պատասխանատվությունից։ 

Անդրադառնալով «համազգային նպատակներ» հասկացությանը՝ նախարարը հարցադրում արեց․ «Դուք, օրինակ, գիտե՞ք՝ որո՞նք են մեր համազգային նպատակները, կամ որտե՞ղ են դրանք արտացոլված՝ Սահմանադրությա՞ն, Անկախության հռչակագրի՞ մեջ, թե՞ կա մեկ այլ հավաքական փաստաթուղթ։ Մենք ասում ենք՝ մեր համազգային նպատակը պետության հարատևությունն ու զարգացումն է։ Վա՞տ նպատակ է։ Չեմ կարծում։ Պետության հարատևության և զարգացման մեջ մտնում է և՛ պետության ուժեղացումն ու հզորացումը, և՛ պատասխանատվությունը գալիք սերունդների առաջ»,- ընդգծեց Գալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան