Ինչու է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան. ՆԳ նախարարի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 14:04
Ինչու է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան. ՆԳ նախարարի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 13:56
Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
24.11.2026 | 13:45
ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
24.11.2026 | 13:36
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.11.2026 | 13:27
Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ
24.11.2026 | 13:19
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը
24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
24.11.2026 | 13:06
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով
24.11.2026 | 13:02
Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը պայմանավորված է սահմանահատման ընթացակարգերով և միջազգային ստանդարտների պահանջներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարը նախ հիշեցրեց, որ անձնագիրը ոչ թե ներպետական գործառույթների, այլ բացառապես սահմանահատումների ժամանակ օգտագործվող փաստաթուղթ է, որի հետ առնչվում են այլ պետություններ ու միջազգային կառույցներ։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտները սահմանում են, որ «ծննդյան վայր» դաշտը կարող է լրացվել պետության, քաղաքի կամ բնակավայրի անվանումով, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ տարածքի միջազգային ճանաչումը, քաղաքական զգայունություններն ու վիզային քաղաքականության պահանջները։

Պատասխանելով հարցին, թե ինչու չի նշվում կոնկրետ քաղաքը կամ բնակավայրը, Սարգսյանը պարզաբանեց, որ այդ դեպքում անհրաժեշտ կլիներ առաջնորդվել ISO միջազգային ստանդարտով, որտեղ տեղանունները ներկայացված են միջազգայնորեն ճանաչված անվանումներով, և արցախցի հայրենակիցների ակնկալած անվանումներն այնտեղ չկան։ Ըստ նախարարի՝ միջազգային ստանդարտներից շեղումը կամ քաղաքների չճանաչված անվանումների կիրառումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել սահմանահատումների և վիզաների ստացման ընթացքում։

Արփինե Սարգսյանը նաև բացառել է ծննդավայրի դաշտը դատարկ թողնելու կամ քաղաքացու կամարտահայտությամբ լրացնելու տարբերակները՝ վկայակոչելով Ուրուգվայի օրինակը։ Նա նշեց, որ 2025 թվականին Ֆրանսիան և Գերմանիան մերժել են Ուրուգվայի քաղաքացիների մուտքն ու վիզաների մշակումը հենց այն պատճառով, որ անձնագրում բացակայել է ծննդավայրի մասին նշումը, ինչից հետո Ուրուգվայը ստիպված է եղել փոխել իր քաղաքականությունը։

«Կենսաչափական անձնագրի ներդրմամբ մենք որոշել ենք իսպառ բացառել բոլոր այն վարչարարական աղավաղումները, որոնք ընթացքում տեղի են ունեցել «ծննդյան վայրը» դաշտի լրացման մասով, և գնացել ենք միջազգային ընդհանուր ընկալելի մոտեցումներով»,- ընդգծեց նախարարը։

Նա հավելեց, որ նախկինում կապույտ անձնագրերի մասով արդեն իսկ եղել են դեպքեր, երբ տարբեր երկրների սահմանապահների հետ ստիպված են եղել կարգավորել քաղաքացիների խնդիրները։ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 50 հազար անձ արդեն դիմել և ստացել է ՀՀ քաղաքացիություն։

Մանրամասները՝ տեսանյութում