«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին

Լուրեր

04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության օրը դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
Բոլորը

Ադրբեջանում հանդիպումների ընթացքում քննարկել ենք ԵՄ-ի աջակցությունը Ադրբեջան-Հայաստան երկկողմ խաղաղության գործընթացին, այդ թվում՝ անցյալ հակամարտության ժառանգության հետ կապված հումանիտար հարցերը,  տարածաշրջանային կապակցվածության և համագործակցությանն ուղղված ջանքերը։ Այս մասին X-ում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ ամփոփելով Բաքվում ունեցած հանդիպումներն ու Արցախի տարածքներ կատարած այցը։

«Սեպտեմբերի 11-12-ին ես առաջին անգամ միացա Ադրբեջանի իշխանությունների կողմից դիվանագիտական ​​կորպուսի համար կազմակերպված այցին դեպի Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով»,- գրել է Գրոնոն՝ օգտագործելով պաշտոնական Բաքվի եզրույթները՝ «Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի շրջան»։

Նա նշել է, թե հնարավորություն է ունեցել շփվելու տեղական իշխանությունների, նախկին տեղահանվածների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակում այցելել են նաև մշակութային և կրոնական ժառանգության տարբեր վայրեր, այդ թվում՝ մզկիթներ և եկեղեցիներ։

«Խորը տարբերվող տեսակետներ և նարատիվներ են պահպանվում, օրինակ՝ որոշ վայրերի ծագման վերաբերյալ, և դրանք պետք է քննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ հաշտեցմանն ուղղված ավելի լայն ջանքերի շրջանակում, նաև անցյալի հակամարտության այս ասպեկտը հաղթահարելու նպատակով։ Դրա համար առանցքային նշանակություն կունենա անցյալ հակամարտության և բոլոր կողմերի կրած տառապանքների ծանր հետևանքների ճանաչումը։ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից հետո սպասում եմ վաղը Երևանում Հայաստանի  պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումներին»,- եզրափակել է Գրոնոն։

Ուշագրավ է նրա գրառման՝ պատմամշակութային ժառանգությանը նվիրված հատվածը, որն ադրբեջանական կողմի քարոզչական թեզից է բխում և կասկածի տակ է դնում հայկական հուշարձանների ու եղեկեցիների ծագումը։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին (որոնց թվում էր Գրոնոն) Արցախի տարածքներ, հայկական Գանձասարի ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։ Հաջիևը նշել էր, թե Գանձասարը հիմնադրել է 13-րդ դարում Կովկասյան Աղվանքի կառավարիչ Հասան-Ջալալը և  «օկուպացիայի տարիներին այդ հուշարձանները ենթարկվել են արտաքին միջամտությունների՝ կեղծ «վերականգնման» քողի ներքո, ինչը խաթարել է դրանց ճարտարապետական ​​իսկությունն ու սկզբնական կերպարը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի