Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է մասնակցել իր ընտանեկան բիզնես օբյեկտների բացմանը, որոնք հանրությանն այլ կերպ են ներկայացվում։ Մասնավորապես, սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Շամախիում մասնակցել են նորակառույց Meysari Grand Hotel & SPA համալիրի բացման արարողությանը, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Համալիրը գտնվում է ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա։ Այն ներառում է հյուրանոցի գլխավոր շենքը, քոթեջներ, ռեստորաններ, սպա կենտրոն, կոնֆերանսների սրահ, մարզադաշտեր և ուղղաթիռի վայրէջքի հրապարակ։ Նախագահական աշխատակազմի տվյալներով՝ համալիրը ստեղծել է 320 աշխատատեղ։

Ադրբեջանական անկախ Meydan TV-ն գրում է, որ հյուրանոցը գտնվում է PASHA Holding-ի բիզնես պորտֆելում։ Համալիրը «PASHA Real Estate Group»-ի պաշտոնական կայքում նշված է որպես ընկերության հյուրանոցային նախագծերից մեկը։ PASHA Holding-ի հյուրանոցային բիզնեսը կառավարվում է Absheron Hotel Group-ի միջոցով։ Հոլդինգի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Absheron Hotel Group-ը PASHA Holding-ի դուստր ձեռնարկությունն է և տիրապետում կամ կառավարում է մի շարք շքեղ հյուրանոցներ Ադրբեջանում։

PASHA Holding-ի վերջին բաժնետերերի կառուցվածքի համաձայն՝ հոլդինգի 37,5 տոկոսը պատկանում է Bless LLC-ին, իսկ մյուս 37,5 տոկոսը՝ Reveri LLC-ին։ Արիֆ Փաշաևի բաժնեմասը կազմում է 15 տոկոս, իսկ Միր Ջամալ Փաշաևի բաժնեմասը՝ 10 տոկոս։ Այս կառուցվածքը ներկայացված է նաև PASHA Bank Turkey-ի 2025 թվականի գործունեության հաշվետվության մեջ։

Թուրքիայի բանկային կարգավորման և վերահսկողության գործակալության (BDDK) պաշտոնական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Իլհամ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, PASHA Holding-ի անուղղակի բաժնետերեր են։ BDDK-ի 2020 թվականի գործունեության հաշվետվության համաձայն՝ նույն թվականին իրականացված կառուցվածքային փոփոխությունից հետո Լեյլա և Արզու Ալիևաների՝ հոլդինգում ունեցած անուղղակի բաժնեմասը յուրաքանչյուրի համար 50 տոկոսից նվազել է մինչև 37,5 տոկոս։ Նույն փաստաթղթում նշվում է նաև, որ «Bless Limited» և «Reveri Limited» ընկերությունները PASHA Holding-ում ունեն համապատասխանաբար 37,5-ական տոկոս ուղղակի բաժնեմաս։

Լրատվամիջոցը նշում է՝ այստեղից պարզ է դառնում, որ Meysari Grand Hotel & SPA-ն, որի բացմանը մասնակցել է Իլհամ Ալիևը,այն նախագծերից մեկն է, որը ներառված է PASHA Holding-ի բիզնես պորտֆելում, և որտեղ փաստաթղթավորված են նրա դուստրերի բաժնեմասերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի