Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Կողմերը քննարկել են 2029 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության համատեղ անցկացման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։ «Քննարկեցինք գործակցության մեկնարկը և մեր երկրները լավագույնս ներկայացնելու ուղիները։ Հաջորդ հանդիպումը կանցկացնենք հոկտեմբերին, արդեն Հայաստանում և կհյուրընկալենք ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին։ Այդ ժամանակ կունենանք հետագա քայլերի հստակ …

