Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի (պետական դավաճանության, իշխանությունը բռնի կերպով զավթելուն ուղղված գործողությունների և հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացման մեղադրանքներով) նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Ադրբեջանի առավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցների տվյալներով՝ գործը կքննվի դատավոր Մուրադ Ասլանովի նախագահությամբ։ Առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի …

