Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնմանը, ռուսական և ղազախական ընկերությունների ներգրավվածությանը, ինչպես նաև պաշտոնյաների վարձատրության նոր համակարգին: Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը՝ Երասխի և Գյումրիի հատվածների վերականգնմանն աջակցելու վերաբերյալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը։ «Մյուս …

