ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնմանը, ռուսական և ղազախական ընկերությունների ներգրավվածությանը, ինչպես նաև պաշտոնյաների վարձատրության նոր համակարգին:

Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը՝ Երասխի և Գյումրիի հատվածների վերականգնմանն աջակցելու վերաբերյալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը։

«Մյուս շաբաթ Ռուսական երկաթուղիների նախագահը կժամանի Հայաստան, մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշ հետևություններ կանենք այդ աշխատանքային քննարկման արդյունքներով»,-ասաց նա։

Վարչապետը նաև հավելեց, որ Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնման հարցում հետաքրքրություն է ցուցաբերել նաև ղազախական ընկերություն։

Պատասխանելով պաշտոնյաների աշխատավարձերի ու պարգևավճարների վերաբերյալ լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց կատարողականի վրա հիմնված վարձատրության պիլոտային համակարգը։

Նրա պնդմամբ՝ համակարգի ներդրման շնորհիվ բարձրացվել են կենսաթոշակները և ներդրվել է առողջության համապարփակ ապահովագրությունը, որից օգտվում են քաղաքացիները։

Ըստ Փաշինյանի՝ պատշաճ վարձատրությունը պետական ապարատում բարձրակարգ մասնագետների է պահում և նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը։

«Ես հասկանում եմ, որ դա մեծ քաղաքական ռիսկ է և ականջահաճո չէ, բայց ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը և համարում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան