Փաշինյանի հետ խոսեցինք այն գերազանց տնտեսական հնարավորությունների մասին, որոնք կան մեր երկրների համար․ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 16:50
Փաշինյանի հետ խոսեցինք այն գերազանց տնտեսական հնարավորությունների մասին, որոնք կան մեր երկրների համար․ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 16:43
Մոլդովան սկսել է նախապատրաստվել՝ միանալու Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ ոլորտային պատժամիջոցներին
24.11.2026 | 16:35
Միրզոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն, վիզաների ազատականացումը և ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը
24.11.2026 | 16:26
Մտրակի 74 հարված․ Իրանում հայտնի երգչուհին պատժվել է առանց հիջաբի ելույթ ունենալու համար
24.11.2026 | 16:18
Գերմանիան կդառնա առաջին երկիրը, որը հասանելիություն կստանա ուկրաինական DELTA մարտական համակարգին
24.11.2026 | 16:10
Աշխարհի առաջին ռակետը հակառեկորդ է սահմանել
24.11.2026 | 16:02
Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների մատակարարումները․ FT
24.11.2026 | 15:53
Մրցակիցներին դուրս մղելու նպատակով անիրատեսական ցածր գներ են առաջարկվել․ երկու ընկերություն տուգանվել է 29,8 մլն դրամով
24.11.2026 | 15:45
«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերի համար»․ Էրդողան
24.11.2026 | 15:45
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
24.11.2026 | 15:36
Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 15:34
Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը
24.11.2026 | 15:26
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում»․ Սերդար Քըլըչը՝ նախագծի հրապարակման մասին
24.11.2026 | 15:17
«Աշտարակ կաթ»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է․ նմուշներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ
24.11.2026 | 15:11
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Բոլորը

Բուխարեստի Կոտրոչենի նախագահական նստավայրում Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։

Ռումինիայի նախագահն ընդգծեց, որ հռչակագրի ստորագրումը վկայում է երկկողմ հարաբերությունները խորացնելու և առավել հավակնոտ նպատակներ սահմանելու պատրաստակամության մասին։

«Այսօր մենք համատեղ ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր, որը նշանակում է, որ մենք է՛լ ավելի հավակնոտ ենք մեր հետագա հարաբերությունների հարցում: Հայաստանը հատուկ դեր ունի այն երկրների շրջանում, որոնց հետ Ռումինիան ռազմավարական գործընկերության համաձայնագրեր է ստորագրել, հատկապես հաշվի առնելով Ռումինիայում հայկական համայնքի դերը»,- ասաց Նիկուշոր Դանը։

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Դանը նշեց, որ երկու երկրների միջև առկա են փոխգործակցության լայն հնարավորություններ, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Նա նաև ընդգծեց, որ Ռումինիան հետևողականորեն աջակցում է Հայաստան-ԵՄ երկխոսությանը, վիզաների ազատականացման գործընթացին, անվտանգային և ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին և էներգետիկ ենթակառուցվածքների ամրապնդմանը։

Ռումինիայի նախագահը հիշեցրեց նաև, որ իր երկիրը ներկայացված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում։

Նիկուշոր Դանն անդրադարձավ նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը՝ ընդգծելով, որ այդ գործընթացները բխում են նաև Ռումինիայի անվտանգային շահերից։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ մի կողմից ապահովելով անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասում, մյուս կողմից՝ առաջ մղելով տարածաշրջանային փոխկապակցվածությունը, որը նաև բխում է Ռումինիայի անվտանգային շահերից: Մեզ համար շատ կարևոր է պատշաճ հարաբերություններ զարգացնել Կովկասի տարածաշրջանի հետ՝ հանուն երկու տարածաշրջանների քաղաքացիների բարեկեցության»,- ասաց Ռումինիայի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան