Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է՝ դատարան կալանքի տարվելու նպատակով, սակայն ինքնազգացողությունը վատացել է և տեղափոխվել է բժշկական հաստատություն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Կալանքը որպես խափանման միջոց դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով ձերբակալված Ռ.Ք.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է շտապբուժօգնություն (արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում) և հետագա հետազոտության նպատակով վերջինը տեղափոխվել է համապատասխան բժշկական …

