Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի և գլխավոր հաշվապահի նկատմամբ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ տնօրենը և այլ անձինք, ըստ քննության, խաբեությամբ ու հափշտակության միջոցով ընդհանուր 25 մլն դրամ են հափշտակել ՀՀ առողջապահության նախարարությունից՝ այդ թվում կեղծ շտապօգնության կանչերի և չտրամադրված բժշկական օգնության փաստաթղթավորման միջոցով։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ քննչական կոմիտեի Lոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Մասնավորապես՝ տնօրենը քաջատեղյակ լինելով, որ բժշկական կենտրոնը դեռևս 2021 թվականին ընկերություններից մեկից 9 մլն ՀՀ դրամ գումարով բժշկական սարքավորումներ է ձեռք բերել և չի վճարել, ՀՀ առողջապահության նախարարության կողմից բժշկական կենտրոնի կարիքների համար գումարներ փոխանցված լինելու պայմաններում, ֆինանսավորում ստացած չլինելու կեղծ պատճառաբանություններով հրաժարվել է վճարել ապրանքների արժեքը՝ հափշտակելով հիշյալ 9 մլն ՀՀ դրամը:

Բացի այդ, տնօրենը նույն ընկերության գլխավոր հաշվապահի և մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, խաբեությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ձևակերպել են շտապօգնության կեղծ կանչեր՝ համապատասխան գրառումներ կատարելով կանչերի գրանցման մատյաններում և շտապօգնության վարորդներին հատկացվող երթուղային թերթիկներում, ինչպես նաև պետական պատվերի շրջանակում բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի աշխատողների և նրանց հարազատների անվամբ կազմել են մեծահասակի հիվանդության պատմագրեր, մինչդեռ տվյալ անձինք իրականում առողջության հետ կապված խնդրով

բժշկական կենտրոնին չեն դիմել և բժշկական օգնություն չեն ստացել, ինչի հետևանքով հափշտակել են ընդհանուր 16 մլն ՀՀ դրամ:

Այսպիսով, նշված հանցավոր արարքների հետևանքով ՀՀ առողջապահության նախարարությունից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 25 մլն ՀՀ դրամ գումար:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի տնօրենն առավել շահավետ պայմաններով հիփոթեքային վարկ ձևակերպելու նպատակով «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի գործավարի աշխատավարձը 2023 թվականի մայիսից բարձրացրել է 30 հզր ՀՀ դրամով, այնուհետև վերջինիս ընդգրկել է որպես համավարկառու՝ հափշտակելով իրեն վստահված խոշոր չափերով՝ 960 հզր ՀՀ դրամը:
Նախաքննության ընթացքում «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով և խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) (2 դրվագ), գլխավոր հաշվապահի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) (2 դրվագ)։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։