Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Եթե Հայաստանում կա համայնք, որտեղ միայն իշխանական թեկնածուն է մասնակցում, դա վկայում է այն մասին, որ ժողովրդավարությունը խիստ կասկածի տակ է»։ Այս մասին ԱԺ-ում Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Թումանյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններից հետո շրջում էր մարզերով, և Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ իրենք մասնակցելու են համայնքային ընտրություններին և «պետք է կտրեն ՔՊ-ի թևերը Հայաստանով մեկ»։

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու «Ուժեղ Հայաստանը» թեկնածու չի առաջադրել Թումանյան համայնքում, Աբրահամյանը պատասխանեց։

«Մենք առանձին հայտարարությամբ հանդես կգանք, թե որ համայնքներում ենք մասնակցելու, և ՏԻՄ-երի միջոցով քաղաքական առումով կտրելու ենք իշխանության թևերը»,- ասաց նա։

Աբրահամյանի խոսքով՝ վերջին 3-4 ամիսներին «Ուժեղ Հայաստանի» աջակիցների և անդամների թիվը էականորեն ավելացել է, և կուսակցությունը թեկնածուների խնդիր չունի։

«Մենք թեկնածուների խնդիր չունենք, իշխանություններն ունեն մեր թեկնածուների հետ խնդիր։ Այնքան են քաղաքական առումով վախենում, որ դիմում են ձերբակալությունների»,- նշեց նա։

Անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե «Հայաստանով մեկ կտրելու են ՔՊ-ի թևերը», Աբրահամյանը պնդեց, որ իրենք արդեն իսկ առաջին քայլերն արել են՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններում չի ստացել 50+1 քվե և ըստ այդմ՝ չունի սահմանադրական մեծամասնություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան