Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի լույս 18-ի գիշերը հարձակվել են Ռուսաստանի Ռոստովի մարզի վրա։ Մարզում ոչնչացվել է ավելի քան 50 անօդաչու սարք։ Այս մասին հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը, գրում է Meduza-ն։ Նրա տվյալներով՝ տուժածներ չկան։ Ազով քաղաքում վնասվել են հինգ մասնավոր տներ և ավտոմեքենաներ։ Նեկլինովսկի շրջանում վնասվել են ութ բազմաբնակարան շենքերի տանիքներն ու ապակիները։ …

