Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետական ​​դումայի եռօրյա ընտրությունները՝ տեղի ժամանակով 8:00-ին: Կամչատկայում և Չուկոտկայում բացվել են առաջին ընտրատեղամասերը: Քվեարկությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը, իսկ մյուս շրջաններում ընտրատեղամասերը բաց կմնան մինչև տեղական ժամանակով 20:00-ն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նոր Պետդումայի 450 պատգամավորների կեսը կընտրվի միամանդատ ընտրատարածքներում, որոնք թույլ են տալիս քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին: Մնացած 225 տեղերը կբաշխվեն կուսակցական ցուցակների միջև: Գրանցվել է տասը կուսակցություն․ «Յաբլոկո»-ն ավելի վաղ զրկվել էր ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Այնուամենայնիվ, «Յաբլոկո»-ի թեկնածուները շարունակում են ներկայացված լինել Ռուսաստանի մի շարք շրջանների միամանդատ ընտրատարածքներում:

ՌԴ Պետդումայի նախորդ ընտրություններն անցկացվել էին 2021 թվականին, իսկ այս անգամ քվեարկությունը տարածվել է նաև Ուկրաինայի օկուպացված տարածքների վրա։ Միաժամանակ, հարևան երկիր Ռուսաստանի լայնածավալ ներխուժման մասնակիցները, ինչպես նաև Ռուսաստանի կողմից օկուպացված շրջանների բնակիչները վաղաժամ քվեարկել են՝ օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի 17-ը, հայտնել են ռուսական տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

Դիտորդները նշում են, որ եթե նույնիսկ մի կողմ թողնել այդ շրջաններում նման գործընթացի լեգիտիմության հարցը, ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությունն այնտեղ կազմակերպել է այնպես, որ դրա արդյունքների ստուգումը գործնականում անհնար է։ Մասնավորապես, իշխանությունները չեն հրապարակել տարածաշրջանային ընտրական հանձնաժողովների անդամների տվյալները և ընտրատեղամասերի հասցեները։ Ընտրատեղամասերում բաց տեսահսկողություն չի իրականացվել, բացի այդ՝ թույլատրվել է շարժական քվեատուփերի օգտագործումը։ ՌԴ ԿԸՀ-ն նաև թույլ է տվել, անհրաժեշտության դեպքում, տեղական ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկներն ինքնուրույն տպել տեղում և քվեաթերթիկների հաշվարկից անմիջապես հետո դրանք չփոխանցել վերադաս հանձնաժողովներին։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում իշխանամետ ռեսուրսներն ընտրություններից առաջ սկսել են տարածել տեսանյութեր, որոնց հիմնական ուղերձն այն էր, որ ընտրատեղամասերում կեղծիքների և քվեաթերթիկների լցոնումների մասին տեսանյութերը կարող են ստեղծվել արհեստական բանականության միջոցով։ Այն մասին, որ նման տեխնոլոգիաները, իբր, կարող են ուղիղ եթերում «փոխարինել պատկերը» ընտրատեղամասերից, հայտարարել է նաև ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։

2026 թվականին ՌԴ Պետդումայի ընտրություններին ներկայացված տասը կուսակցություններից և ոչ մեկը հանդես չի եկել Ուկրաինայում շարունակվող պատերազմի դատապարտմամբ։ Պատերազմը հետևողականորեն քննադատում էր ընտրություններին մասնակցելուց զրկված «Յաբլոկո» կուսակցությունը։

Ընտրություններից կարճ ժամանակ առաջ ընդդիմադիր գործիչներ Յուլիա Նավալնայան և Մաքսիմ Կացը կոչ են արել ռուսաստանցիներին քվեարկել ամենաուժեղ և  իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ չհանդիսացող միամանդատ թեկնածուների օգտին։ Սակայն «Յաբլոկո» կուսակցությունը քննադատել է այս գաղափարը, փոխարենը խորհուրդ է տվել փչացնել քվեաթերթիկները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի