ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն

Լուրեր

17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի հարցով ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունը հայտարարել է, որ կան ողջամիտ հիմքեր՝ ենթադրելու, որ փետրվարին Իրանում դպրոցի և մարզական օբյեկտի ուղղությամբ իրականացված երկու ռազմական հարվածների հետևում կանգնած է Միացյալ Նահանգները, և որ այդ հարվածները ռազմական հանցագործություններ են։ Առաքելությունը նաև արձանագրել է, որ Իրանի իշխանությունները մարդկության դեմ հանցագործություններ են իրականացրել հակակառավարական բողոքի ցույցերի արյունալի ճնշման ընթացքում, գրում է Reuters-ը։

Իրանի հարցով Անկախ միջազգային փաստահավաք առաքելության նոր զեկույցում, որը պետք է ներկայացվի Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ուսումնասիրվել են փետրվարին սկսված Իրանի պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի գործողությունները, ինչպես նաև դեկտեմբերի վերջին սկսված համազգային անկարգություններին Իրանի կառավարության պատասխանը։

Ժնևում Իրանի և ԱՄՆ մշտական ​​​​ներկայացուցչությունները անմիջապես չեն արձագանքել Reuters-ի մեկնաբանության խնդրանքներին։ ԱՄՆ պաշտոնյաները նախկինում հայտարարել էին, որ ռազմական գործողությունները իրականացվում են զինված հակամարտության օրենսդրությանը համապատասխան, մինչդեռ Իրանը մշտապես մերժել է համակարգված իրավունքների խախտումների մասին մեղադրանքները։

Մինաբի դպրոցին հարվածը

ՄԱԿ-ի փորձագետները հայտնել են, որ գտել են ողջամիտ հիմքեր՝ եզրակացնելու, որ ԱՄՆ-ի ուժերն են պատասխանատու Մինաբ քաղաքում գտնվող «Շաջարե Թայեբեհ» տարրական դպրոցի ուղղությամբ իրականացված հարձակման համար, որի հետևանքով, իրանցի պաշտոնյաների տվյալներով, զոհվել է ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ շուրջ 120 դպրոցական։ Առաքելությունը եզրակացրել է, որ հարձակումը եղել է անխտիր հարձակում, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ և վնասվել քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչը միջազգային իրավունքի համաձայն համարվում է ռազմական հանցագործություն։

Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից դպրոցի վերաբերյալ տեղեկությունները թիրախավորման տվյալների բազաներում չթարմացնելը, ինչպես նաև այն փաստը, որ դպրոցը հարակից էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային համալիրին, և չհաստատելը, որ շենքը ռազմական օբյեկտ էր, ավելին էին, քան պարզապես անփութությունը։

«Փոխարենը, ԱՄՆ-ը հարվածներն ուղղել է դպրոցի շենքին՝ գիտակցելով քաղաքացիական օբյեկտին հարվածելու էական ռիսկը և անխոհեմ գործելով՝ հաշվի առնելով դրա հնարավորությունը»,- ասվում  զեկույցում։

Հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարին Իրանում աղջիկների դպրոցի վրա «ոչ ոք» միտումնավոր հարձակում չի իրականացրել՝ վկայակոչելով միջադեպի առնչությամբ անցկացված հետաքննությունը։ Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերի ներքին նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ, հավանաբար, հենց ամերիկյան ուժերն են պատասխանատու Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքում իրականացված մահաբեր հարվածի համար։

Պենտագոնը հետագայում ընդլայնել է հետաքննությունը, սակայն դրա նախնական արդյունքները չի հրապարակել։ ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ դպրոցը հստակ ճանաչելի քաղաքացիական օբյեկտ էր, և չեն հայտնաբերել որևէ ապացույց, որ այն օգտագործվել է ռազմական նպատակներով։ Փորձագետները նման եզրակացության են եկել նաև Լամերդում մարզական կենտրոնի ուղղությամբ իրականացված հարվածի վերաբերյալ։

Զեկույցում նշվում է, որ հարձակման հետևանքով վնասվել են մոտակա բնակելի շենքերն ու դպրոցը, իսկ 22 խաղաղ բնակիչ զոհվել կամ վիրավորվել է։

Առաքելությունը եզրակացրել է, որ հարձակումը եղել է անխտիր և, հետևաբար, հանդիսացել է ռազմական հանցագործություն։ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը մարտին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ այդ օրը ԱՄՆ-ի ուժերը Լամերդ քաղաքի ուղղությամբ որևէ հարված չեն իրականացրել։

Իրանի խախտումները

ՄԱԿ-ի առաքելության հետաքննությունը պարզել է, որ Իրանի իշխանությունները նախորդ տարվա դեկտեմբերի վերջին բռնկված բողոքի ցույցերի ընթացքում խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացրել են լայնածավալ և համակարգված հարձակում, որը ներառել է ապօրինի սպանություններ, խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ, բռնի անհետացումներ և արտահայտվելու ազատության խիստ սահմանափակումներ։

Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ որ 1979 թվականի հեղափոխությունից ի վեր շիա հոգևորականների իշխանության գալուց ի վեր տեղի ունեցած ամենածանր բռնաճնշումների ժամանակ զոհվածների թվում են եղել նաև անցորդներ։ Թեհրանը մեղադրել է «ահաբեկիչներին և անկարգություններ հրահրողներին», որոնց, ըստ իշխանությունների, աջակցում են աքսորում գտնվող ընդդիմախոսները և օտարերկրյա թշնամիները՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը։

Հետաքննությունը նշել է, որ չի կարողացել անկախ կերպով հաստատել զոհերի թիվը, սակայն կարծում է, որ զոհերի և վիրավորների ընդհանուր թիվը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն ավելի բարձր է եղել, քան պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ զոհվել է 3,038 մարդ, վիրավորվել՝ 25,000-ը։

Զեկույցում նշվում է, որ բողոքի ցույցերի հետ կապված կառավարության արձագանքը, ներառյալ՝ բռնությունն ու սպանությունները, ինտերնետի անջատումը և մահապատժի կիրառումը, նշանակալի սրացում էր նախկինում այլախոհությունը ճնշելու գործելակերպի համեմատ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի