Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Հասարակություն
07.10.2026 | 23:48
«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Այսօր առավոտյան Դանիելյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, որտեղ նրան խուլիգանության մեղադրանք է ներկայացվել ֆեյսբուքյան մի քանի գրառումների համար: Այնուհետև նա ներկայացվել է դատարան՝ կալանքի: Դանիելյանին կալանավորելու միջնորդությունը քննել և բավարարել է դատավոր Ռոման Սմբատյանը:
Արաքս Մամուլյան

