ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով թույլատրվում է ժամանակավոր կառավարում մտցնել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներում, որոնց սեփականատերերը չեն կարողանում դրանք պաշտպանել անվտանգության սպառնալիքներից, այդ թվում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից, գրում է Meduza-ն։ Փաստաթղթի համաձայն՝ «կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները» սահմանվում են որպես վառելիքաէներգետիկ համալիրի, էներգետիկայի, արդյունաբերության, կապի, կոմունալ ծառայությունների, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչպես …

