Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ախուրիկի և Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնման նպատակով նախագծերի համար Կառավարության հայտարարած մրցույթները չեն կայացել։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս տարվա սեպտեմբերի 3-ին հրատապ բաց մրցույթ է հայտարարել «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ ՀՀ սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ ՀՀ սահման» երկաթուղային հատվածների վերակառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Ստացվել է 2 հայտ՝ Ղազախստանի «Integra Construction KZ» և Ուզբեկստանի «BOSHTRANSLOYIHA» ընկերություններից։

Ախուրիկի հատվածի նախագծի համար ուզբեկական ընկերությունն առաջադրել է 1․9 մլն դոլար, ղազախականը՝ մոտ 3․5 մլն դոլար գին, իսկ Երասխի հատվածի նախագծի համար՝ համապատասխանաբար 450 հազար դոլար և մոտ 890 հազար դոլար։

Երկու ընկերությունների հայտերն էլ մերժվել են այդ ընկերությունների՝ լիցենզիա չունենալու պատճառով։ Արդյունքում՝ հոկտեմբերի 6-ին մրցույթը հայտարարվել է չկայացած։

Ուշագրավ է, որ ըստ մրցութային հրավերի՝ նախագծային փաստաթղթերը պետք է կազմվեին և ներկայացվեին հայերեն և ռուսերեն լեզուներով։ Ստացվում է՝ հրավերն ուղղված է եղել նաև ռուսախոս հանրույթի բիզնես ներկայացուցիչներին։ Փաստաթղթերում նշված է, որ աշխատանքների ֆինանսավորումը լինելու է ՀՀ պետական բյուջեից։

Երկու հատվածների դեպքում էլ երկաթուղիների թողունակությունը պետք է նախատեսվի տարեկան մինչև 10 մլն տոննա բեռների համար, աշխատանքային ռեժիմը՝ ՝ շուրջօրյա և շուրջտարի։ Նախագծերում պետք է ներառվեին նաև երկաթուղային կայարանների շենքերի կառուցում կամ վերակառուցում։ Նախագծերը պետք է պատրաստ լինեին 5-8 ամսվա ընթացքում։

Ընդ որում՝ մրցութային հանձնաժողովի անդամներից 2-ը եղել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչներ՝ ՀԿԵ-ի գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը և ենթակառուցվածքի տնօրինության պետի առաջին տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Թե ինչո՞ւ են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվելիք աշխատանքների գնումների մրցույթին որոշող ձայնի իրավունքով մասնակցում մասնավոր ընկերության ներկայացուցիչներ՝ փաստաթղթերում որևէ նշում չկա։

Ավելի վաղ՝ այս տարվա հունիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման ծրագրի համար հայտարարվել է մրցույթ։ Հունիսի 11-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասել էր, որ մրցույթ է հայտարարվել ոչ միայն Ախուրիկի, այլև՝ Երասխի երկաթուղային հատվածների նախագծման համար։ Factor.am-ի հետ զրույցում ՏԿԵՆ-ից հաստատեցին, որ առաջին մրցույթը նույնպես չի կայացել և սեպտեմբերյան մրցույթը եղել է երկրորդը։

Նկատենք, որ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երկաթուղիների նախագծման մրցույթ է հայտարարվել։ Ստացվում է՝ վարչապետը մրցույթի չկայացած լինելու մասին դեռևս տեղյակ չէ։

Գայանե Խաչատրյան