Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի հարցուպատասխանի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց պատգամավոր Հարություն Հարությունյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև՝ Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու, ԵԽԽՎ զեկույցի և հնարավոր արտահանձնման թեմաների շուրջ:

Հարությունյանն իր հարցադրման մեջ կասկածի տակ դրեց իշխանությունների համարձակությունը՝ Ալիևի պահանջով ադրբեջանցի զինծառայողին չհանձնելու վերաբերյալ: Նա նաև մատնանշեց ԵԽԽՎ զեկույցը, որտեղ, նրա փոխանցմամբ, արձանագրված են քաղաքական հետապնդումներ և ընտրովի արդարադատություն:

Անդրադառնալով Շաքիի միջադեպին՝ ընդդիմադիր պատգամավորը պնդեց․ «Մոլորված զինվորը 50 կմ չի խորանում, չի գնում մտնում հայ ընտանիքի, հայ օջախի տուն, չի մտնում խոհանոց, զենք չի պահում երեխեքի վրա․․․ Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ»։

Փաշինյանը, հակադարձելով մեղադրանքներին, հորդորեց «գողություն» բառն օգտագործելիս նայել սեփական միջավայրին: Խոսելով Շաքիում հայտնված ադրբեջանցու մասին՝ վարչապետը նշեց, որ նա ինքնակամ լքել է ծառայության վայրը և անցել սահմանը, որտեղ կատարել է հանցագործություն:

Փաշինյանն ընդգծեց, որ ընդդիմության հայտարարությունները վտանգում են ապագայում հնարավոր մոլորված հայ զինծառայողների ճակատագիրը․ «Ես սարսափով եմ մտածում այն օրվա մասին, երբ որ մեր մի զինվոր հանկարծ շփոթվի, մոլորվի, ձմեռ է, մառախուղ է, հայտնվի Ադրբեջանում․ այս մարդիկ այսօր ստեղծում են բոլոր հնարավոր պայմանները, որ այդ պոտենցիալ զինվորին Ադրբեջանում դարձնեն Ուսամա բեն Լադեն։

Ես այսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ․․․ Եթե, Աստված չանի, մեր մի զինվոր հայտնվեց այնտեղ, և այս ամեն ինչի արտահայտությունը մենք այդ զինվորի վրա տեսանք, այսօրվա ձեր ասած ամեն նախադասությունը քթներիցդ հանելու եմ․․․ Հենց ուղիղ սպառնալիք է»:

Վարչապետն ընդգծեց, որ անհատապես բոլորին հիշեցնելու է այդ օրվա հայտարարությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան