Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters

Լուրեր

07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան Սաուդյան Արաբիային հիմնականում պաշտպանական և տեխնիկական աջակցություն է ուղարկում՝ օգնելու պայքարել Եմենի՝ Իրանի հետ դաշնակցող հութիների դեմ։ Այս մասին Reuters-ին հայտնել են երկու պաշտոնյաներ։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և Պակիստանը պարտավորվել են գործարկել իրենց նորաստեղծ դաշինքի հավաքական պաշտպանության մեխանիզմը։

Օգոստոսին Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որի համաձայն՝ մեկ անդամի վրա զինված հարձակումը համարվում է հարձակում բոլորի վրա։ Նրանք աշխատում են նոր դաշինքի չափանիշները սահմանելու ուղղությամբ և քաղաքական ու ռազմական հանդիպումներ են անցկացրել՝ ի պատասխան հութիների հարձակումների։

Երկուշաբթի երկրները հայտարարել էին, որ համաձայնության են եկել անհապաղ սկսել հավաքական պաշտպանության վերաբերյալ իրենց պարտավորությունների իրականացումը և ապահովել ռազմական ուժերի ու կարողությունների «արագ տեղակայումը» Սաուդյան Արաբիայում։

Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ի երկրորդ խոշորագույն բանակը և զարգացած պաշտպանական արդյունաբերություն, դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները, պատրաստակամություն հայտնել աջակցել Ռիադի ռազմական տեխնիկական կարիքների բավարարմանը և համաձայնել է միանալ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային՝ Կարմիր ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Թուրք պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով, հայտնել է, որ Թուրքիայից ակնկալվող աջակցությունը սահմանափակվում է ռազմական տեխնիկայի տրամադրմամբ, հետախուզական տվյալների փոխանակմամբ և սպառազինության համակարգերով։ Նա հավելել է, որ մինչ այժմ դաշինքի շրջանակում որևէ այլ ձևաչափով ուժերի տեղակայում չի իրականացվել։

Պաշտոնյաները հայտնել են, որ Թուրքիայի աջակցությունը Սաուդյան Արաբիային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը, առայժմ հիմնականում իրականացվելու է երկկողմ ձևաչափով, քանի որ Թուրքիայի խորհրդարանը դեռ պաշտոնապես չի վավերացրել համատեղ պաշտպանության համաձայնագիրը։ Նրանց խոսքով՝ վավերացումից հետո աջակցության ծավալն ու բնույթը կընդլայնվեն։

Իրավիճակին իրազեկ տեղեկացված ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Թուրքիան առայժմ որոշել է ուղարկել հիմնականում պաշտպանական նշանակության կարողություններ, այդ թվում՝ ռազմավարական պլանավորման աջակցություն և նյութատեխնիկական ապահովման հարցերում օգնություն։ Պաշտոնյայի խոսքով՝ աջակցությունը ներառում է անօդաչու թռչող սարքերի օպերատորների տրամադրում, պաշտպանական միջոցների կատարելագործմանն ուղղված աջակցություն, ինչպես նաև հետախուզության, հսկողական և հետախուզական տվյալների հավաքագրման  կարողություններ։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռիադում Մեքքայի դաշինքի արտահերթ հանդիպումից հետո պետական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիային տրամադրվելիք այն աջակցությունը, որն ուղղված կլինի նրա պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։

«Մեզ հետ էին պաշտպանության նախարարը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և նրանք հատկապես արդյունավետ տեսակետներ ներկայացրին ռազմական, օպերատիվ և տեխնիկական հարցերի վերաբերյալ»,- ասել է նա։

Պակիստանի և տարածաշրջանի պաշտոնյաները հայտնել են, որ Անկարան և Իսլամաբադը Սաուդյան Արաբիային տրամադրել են ռազմական տեխնիկա, որն այժմ թագավորությունն օգտագործում է Եմենում։

Այս շաբաթ Եմենի կառավարական ուժերը, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդային աջակցությամբ, հակահարձակման են անցել՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող ռազմավարական տարածքները վերագրավելու նպատակով։ Բաբ էլ-Մանդեբը միջազգային նավագնացության կարևորագույն երթուղի է, որով իրականացվում է էներգակիրների և այլ ապրանքների արտահանում։

Անցած շաբաթ պաշտոնյաները Reuters-ին հայտնել էին, որ Սաուդյան Արաբիան ծրագրում է հարձակում սկսել հութիների դեմ։ Քննարկվող տարբերակների թվում են եղել ափամերձ ուղղությամբ առաջխաղացումը՝ Կարմիր ծովում նավագնացության երթուղին ապահովելու նպատակով, կամ հարձակումը միաժամանակ մի քանի ճակատներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի