Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր

Լուրեր

07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ուշ երեկոյան Եվրախորհրդարանում նախատեսված է քննարկում Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ։ Ֆրանսիացի եվրապատգամավոր Մարինա Մեզյուրը պատրաստվում է քննարկման ընթացքում բարձրաձայնել նաև Բաքվում պահվող հայ բանտարկյալների հարցը։

«Հենց նոր գրում էի իմ ելույթը Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի քննարկման համար։ Երեկ՝ վերջին բանակցությունների ժամանակ, ինձ հաջողվեց տեքստում ներառել նաև հայ բանտարկյալներին։ Գիտեմ, որ այս հարցը սովորաբար բանաձևի շրջանակներից դուրս կհամարեին, բայց ես ասացի՝ քանի որ խոսում ենք Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, պետք է խոսենք նաև հայ քաղբանտարկյալների մասին։ Այդպես այդ դրույթը ներառվեց։ Շատ փոքր հավելում է՝ ընդամենը երեք բառ, բայց դա իմ առաջարկն էր»,- նշեց նա։

Պատգամավորի փոխանցմամբ՝ նախնական քննարկմանն ինքն առաջարկել էր փաստաթղթում անդրադառնալ նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Բաքու և ԵՄ հատուկ ներկայացուցչի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցերին, սակայն այդ առաջարկը չի ընդունվել։

«Բանաձևում վերահաստատվում է, որ ԵՄ-Ադրբեջան ցանկացած ապագա գործընկերության համաձայնագիր պետք է պայմանավորված լինի բարելավումներով։ Ես կնախընտրեի նաև ափսոսանք արտահայտող ձևակերպում տեսնել առ այն, որ Ադրբեջան կատարած վերջին բարձրաստիճան այցերի ընթացքում ԵՄ ներկայացուցիչները չեն կոչ արել ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Փորձեցի դա ներառել, բայց դրա համար մեծամասնություն չկար»,- ասաց պատգամավորը։

Մեզյուրի խոսքով՝ իր ելույթի հիմնական ուղերձն այն է, որ այժմ անհրաժեշտ է ոչ թե պարզապես նոր բանաձևեր ընդունել, այլ գործել։

«Ֆրանսերենում կա այսպիսի արտահայտություն՝ «Գերազանցել սեփական խիղճը հանգստացնելու արվեստում»։ Այսինքն՝ ընդունում ենք Ադրբեջանի իրադարձությունների վերաբերյալ նոր բանաձև՝ մեր խիղճը հանգստացնելու համար, բայց գործողություններ չենք ձեռնարկում։ Տարբերություն կա խորհրդարանում մեր ասածի, ընդունած բանաձևերի և մեր հարաբերությունների իրական պատկերի միջև»,- շեշտեց նա։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո Մարինա Մեզյուրը նամակ էր հղել Եվրահանձնաժողովին՝ բողոքարկելով այցի փաստն ու ԵՄ դիվանագետի օգտագործած բառապաշարը։ Հարցման պատասխանը դեռ չի ստացել, սակայն ակնկալում է ստանալ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։

«Հասկանում եմ, որ Հայաստանի կառավարության համար գուցե ավելի դժվար է դիրքորոշում հայտնել՝ հաշվի առնելով աշխարհագրությունն ու տեղի ունեցածը։ Բայց մենք միջազգային հանրությունն ենք, իսկ միջազգային հանրությունն իրավունք չունի հրաժարվելու միջազգային իրավունքից և այս պահանջներից՝ վերադարձի իրավունքից, բանտարկյալների անհապաղ ազատ արձակումից և մշակութային ժառանգության պաշտպանությունից։ Եվրամիությունն այդ հանրության մասն է։ Երբեմն ասում են․ «Այո՛, բայց Հայաստանի կառավարությունը որոշակի դիրքորոշումներ է որդեգրել»։ Ես չեմ մեկնաբանում Հայաստանի կառավարության դիրքորոշումը, ես մեկնաբանում եմ միջազգային հանրության դիրքորոշումը։ Միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել միջազգային իրավունքը։ Հենց այդ պատճառով պետք է շարունակենք այս պայքարը»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանության ֆոնին արդյո՞ք կարելի է դեռ խոսել խաղաղության համաձայնագրի մասին՝ Մեզյուրն ընդգծեց․ «Համոզված եմ, որ տևական խաղաղության համար արդարություն է անհրաժեշտ։ Նույնը վերաբերում է Ուկրաինային․ եթե վաղն Ուկրաինան խաղաղության համաձայնագիր ստորագրի Ռուսաստանի հետ, ես չէ, որ պետք է ասեմ՝ ինչ ներառել դրանում։ Ժողովուրդն ինքը պետք է որոշի։ Կարող եմ կարծիք ունենալ, բայց ես չէ, որ պետք է որոշեմ»։

Մեզյուրն ասում է, որ բանտարկյալների և մշակութային ժառանգության հարցերին զուգահեռ ուշադրություն չի դարձվում նաև արցախցիների վերադարձի իրավունքին։ Նրա խոսքով՝ Հայաստան կատարած այցի և տեղահանվածների հետ հանդիպումների ընթացքում հասկացել է, թե որքան ուժեղ է վերադառնալու նրանց պահանջը։

«Երբ մարդիկ իրենք են պատմում՝ ինչ է տեղի ունեցել, ոչ թե պարզապես կարդում ես այդ մասին, դա խորապես հուզում է։ Թերթում կարդալը նույնը չէ, ինչ անձամբ մարդկանցից լսելը, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է դեռ տեղի ունենում։ Նրանք նաև պատմում էին, որ երբեմն սոցիալական ցանցերում տեսնում են իրենց տունը, որտեղ ադրբեջանցի զինվորն իրենց իրերն է տանում։ Մենք չենք կարող այնտեղ գնալ, և ոչ ոք չգիտի՝ ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։ Բայց կան զինվորներ, որոնք նկարահանում են իրենց գործողությունները՝ ինչպես Պաղեստինում են անում»,- պատմեց նա։

Պատգամավորի համար առանձնապես հուզիչ են եղել երեխաների հետ զրույցները։

«Երբ երեխաներին հարցնում էիր՝ «Ո՞րն է ձեր երազանքը», ասում էին՝ «Վերադառնալ Արցախ»։ Նրանք չէին ասում, թե ուզում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ։ Նրանք ուզում էին վերադառնալ Արցախ»,- ասաց Մեզյուրը։

Կարինե Ասատրյան

Բրյուսել-Ստրասբուրգ