ԲԱՆԱՎԵՃ․ Ծեծկռտուք, հայհոյանք ԱԺ-ում․ ինչպե՞ս կանխել իշխանության և ընդդիմության բռնարարքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Խախտվեց ԱԺ-ի իշխանական և ընդդիմադիր ուժերի միջև ձեռք բերված «բարեկրթության ուխտը», և նախօրեին տեղի ունեցավ առաջին խոշոր քաշքշուկը։ Այն ուղեկցվեց պատգամավորների կողմից իրար հասցեին վիրավորական արտահայտություններով։ Սա նոր երևույթ չէ։ Հայհոյախառն և ատելությամբ լի խոսույթ օգտագործում էին իշխանական և ընդդիմադիր գործիչները նաև նախընտրական փուլում։ Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց իրավապաշտպանների քննադատության թիրախում՝ ընդդիմադիր գործիչներին ուղղված «սատկացնել», «կզացնել», «չոքացնել» և այլ խոսքերի համար։ Նա սպառնաց նաև նստեցնել ընդդիմադիր գործիչներից մեկին։

Ռոբերտ Քոչարյանն օգտագործել էր «համբալ», «էշի պես զռալ» արտահայտությունները՝ նկատի առնելով իշխանական գործիչներին։ Իսկ նոր գումարման ԱԺ պատգամավորներից Էդգար Ղազարյանն օգտագործեց «սրիկայաբար», «թալանչի» բառերը, ինչը ևս ընդհարումներով ավարտվեց։ Ընդդիմությունը մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանին և թիմակիցներին կոչել է «դավաճան», «թրքասեր», «հողատու», «թուրքի գործակալ» և այլն։ 

Հատուկ նշում կատարենք․ Factor TV-ն մեջբերում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ ցուցադրելու և քննարկելու քաղաքական խոսույթում առկա խնդիրները։ Սա փորձ է՝ ուշադրություն սևեռել լրջագույն խնդրի վրա։ Միաժամանակ մենք դատապարտում ենք այսպիսի խոսույթը՝ կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

Ինչո՞ւ են քաղաքական առաջատար գործիչները ատելության և վիրավորանքի խոսք հնչեցնում։ Հնարավո՞ր է պայքարել դրա դեմ, ինչպե՞ս։

Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Նարինե Դիլբարյանը՝ լեզվաբան, ԵՊՀ դոցենտ, Գարեգին Միսկարյանը՝ «+374 քաղաքական ինքնորոշման ակումբ»-ի նախագահ, Յուրի Մովսեսյանը՝ «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող, Բարդուղ Գալստյանը՝ քաղաքագետ, Գևորգ Դավթյանը՝ փաստաբան։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան