Արմեն Սարգսյանը մասնակցել է Չարլզ 3-րդի կազմակերպած ԱԲ-ի վերաբերյալ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րը Շոտլանդիայում Դամֆրիս Հաուսում մեկտեղել է արհեստական բանականության ոլորտի ղեկավարներին, կառավարության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության առաջատար ներկայացուցիչներին՝ քննարկելու արհեստական բանականության տեխնոլոգիաների հետագա կիրառումն ու զարգացումը։ Հանդիպման հիմնական նպատակն էր՝ քննարկել արհեստական բանականությունն այնպիսի եղանակներով կիրառելու հնարավորությունները, որից կշահի հասարակությունը, կամրապնդվեն տեղական համայնքները և կբարելավվի մարդկանց կյանքը։

The Ditchley Foundation-ի աջակցությամբ անցկացված քննարկումներին մասնակցել են խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Nvidia-ից, Google DeepMind-ից, OpenAI-ից և Anthropic-ից։

Բրիտանական թագավորական պալատի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։

Գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են հարցը՝ արդյո՞ք հնարավոր է ձևավորել ընդհանուր սկզբունքների միասնական շրջանակ՝ արհեստական բանականության հետագա կիրառումն ուղղորդելու համար։ Նախատեսվող շրջանակի նպատակն է տեխնոլոգիան դիտարկել ոչ միայն որպես կարողությունների և արդյունավետության բարձրացման միջոց, այլև որպես մարդկային արժանապատվությունը պահպանող և թե՛ մարդկանց, թե՛ մոլորակի բարեկեցությանը նպաստող գործիք։

Իր ելույթում Մեծ Բրիտանիայի միապետն անդրադարձել է այս հեղափոխական նոր տեխնոլոգիայի ընձեռած հնարավորություններին և հնարավոր ռիսկերին։

«Ես կարող եմ միայն ողջունել ձեզանից նրանց, ովքեր այդքան նվիրված են արհեստական բանականությունը բարի նպատակներով օգտագործելուն, որպեսզի մենք կարողանանք տեսնել մի ապագա, որտեղ մարդկային ներուժը կմնա անսահման, իսկ տեխնոլոգիական զարգացումը խնամքով կուղղորդվի՝ մեր հաջողություններին նպաստելու համար»,- ընդգծել է նա։

Թեև արհեստական բանականությունը պատմության մեջ ամենաարագ տարածում գտած տեխնոլոգիաներից մեկն է, դրա արագ զարգացումը շարունակում է նոր մարտահրավերներ առաջացնել։ Գագաթնաժողովի նպատակն էր՝ առաջ մղել էթիկական սկզբունքները, որոնց ապագայում կարող են միասնականորեն աջակցել ոլորտի փորձագետներն ու ղեկավարները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի