Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում առանցքային անդրադարձ է կատարվել իշխանությունների և Հայ Եկեղեցու հարաբերություններին։ ԳՀԽ-ն անընդունելի է համարել Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու, հոգևորականների նկատմամբ քրեական և իրավական գործընթացների, ինչպես նաև պետական լծակներով Եկեղեցու գործունեությունը սահմանափակելու քաղաքականությունը՝ հայտարարելով, որ նման գործողությունները ոտնահարում են Եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական …

