ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
Քաղաքականություն
18.09.2026 | 20:28
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Իշխան Զաքարյանը ներկայացրել է 2028 թվականի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները։
Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին զարգացումները, ինչպես նաև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։

