Թուրքիայի արդարադատության նախարարն ակնարկել է 2028 թվականին արտահերթ ընտրությունների անցկացման մասին՝ Էրդողանի վերընտրվելու համար

Լուրեր

25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
Բոլորը

Թուրքիայի արդարադատության նախարար Աքին Գյուրլեքն անդրադարձել է շարունակվող բանավեճին՝ արդյո՞ք երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կառաջադրվի առաջիկա ընտրություններում։

«2028 թվականին ընտրություններ կանցկացվեն՝ մեր նախագահին կրկին ընտրելու համար։ Այս հարցում մեր կուսակցական կառույցների և համախոհների վրա շատ կարևոր պատասխանատվություն է դրված։ Ձեռք ձեռքի տված՝ մենք պետք է ապահովենք, որ մեր նախագահը վերընտրվի՝ առաջնորդելու «Թուրքիայի դարը»»,- Ադանայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել է Գյուրլեքը։

Ընդգծելով, որ «ահաբեկչությունից զերծ Թուրքիա» գործընթացը, որը ենթադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինաթափում, պետք է հստակ ներկայացվի հանրությանը, Գյուրլեքը պնդել է, որ ահաբեկչության խնդրի լուծումը երկրին կբերի կայունություն և ներդրումների զգալի աճ։

2002 թվականի ընտրություններից հետո վարչապետ դառնալով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ժամկետ պաշտոնավարել է որպես վարչապետ, իսկ 2014 թվականին ընտրվել է նախագահ։ Վերջին անգամ Էրդողանը հաղթել է 2023 թվականի նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 52,18 տոկոսը։

Թուրքիայի հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականի մայիսին։ Սակայն Էրդողանի՝ կրկին օրինական կերպով առաջադրվելու համար խորհրդարանը պետք է նշանակի «արտահերթ ընտրություններ»։ Հետևաբար, այն հարցը՝ արդյո՞ք ընտրությունները կարող են անցկացվել 2027 թվականին, շարունակում է ակտիվորեն քննարկվել Թուրքիայի քաղաքական դաշտում։ Մինչ ընդդիմադիր կուսակցությունները հանդես են գալիս հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնելու օգտին, իշխող դաշինքից հնչող ազդակները վկայում են, որ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն 2028 թվականի առաջին ամիսներին՝ հնարավոր է՝ մարտին կամ ապրիլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի